«Իրենց երկրներում ամերիկյան հրթիռներ տեղակայելով՝ Եվրոպան ռիսկի է դիմում. ՌԴ-ն կարող է հարվածներ հասցնել այն պետությունների մայրաքաղաքներին, որտեղ ամերիկյան հեռահար զինատեսակներ են նախատեսում տեղակայել»,- հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։               
 

«Ի՜ՆՉ ՆԱԽԱՆՁ ՄԱՐԴԻԿ ԵՔ, ՄԻ ՀԱՏ «ԼՅԱ» ՈՒԶԵՑԻ` ՉՏՎԵՑԻՔ»

«Ի՜ՆՉ ՆԱԽԱՆՁ ՄԱՐԴԻԿ ԵՔ, ՄԻ ՀԱՏ «ԼՅԱ» ՈՒԶԵՑԻ` ՉՏՎԵՑԻՔ»
20.04.2010 | 00:00

Այն, ինչ կատարվում է Հովիկ Աբրահամյանի շուրջը, ահագին հետաքրքիր է: Նախ` Ամանորի «մերձակայքում» նրա «տակից» հանեցին որոշակի լրատվամիջոցներ: Հետո տեղի ունեցավ ամանորյա հայտնի ասուլիսը, ուր Հովիկ Աբրահամյանին հասկացվել էր` պետք է ի լուր աշխարհի և «նամանավանդ» ի տես յուրայինների ասվի` «դուն էդ պարը չիս պարում»: Իմա` չես ցանկանում երկրիս նախագահ դառնալ (կդառնայիր, էլի):
Եկավ, տեսավ ու ասաց Արգամիչ Հովհաննեսը` «նամանավանդ ձիս կապեմ-գամ», իմա` հա, էլի, չեմ ուզում, ոնց որ, կամ` թե... Ասաց` արտաքին աչք ու ականջի համար, բայց «ներքին»-յուրայիններին էլ, թե` գոնե մեկ օրով դառնալ տեմ: Կտեսնեք:
ՈՒրբաթ օրը հայ-հա՜յ էր դառնար... Եթե ոստիկանապետ Ալիկ Սարգսյանը նրան զեկուցեր ոստիկանական «պարադի» մասին: Չարվեց:
Դա քիչ էր, մեկ էլ ու «լուր» տարածվեց առ այն, որ մաքսահարկային «շեֆ» Գագիկ Խաչատրյանին պետք է փոխարինի Արտաշես Թումանյանը: Բոլորին հետաքրքրեց փաստը: Նախ` «շկոլա» անցած մարդ է Թումանյանների գերդաստանի զարմը: Պրոֆեսիոնալ է: Քոչարյանի թեթև ձեռով «թոշակառու» դարձած: Համ էլ` վարչապետի համերկրացի է: Լրիվ աշխատող տարբերակ` թե՛ օլիգոպոլիկներին հարկելու, թե՛ ներքաղաքական առումով:
«Նամանավանդ որ` ձիս կապեմ գամ» (չգիտե՞ք էս պատմությունը. մի չտես-մեծահարուստ` էն տարիների մի բարձրաշխարհիկ միջավայրում առաջին անգամ լսում է «նամանավանդ» բառը, դուրն անչափ է գալիս, գնում է իրպեսների միջավայր, ասում են` դե, շուտ արա, վեր բարձրացիր, քեզ տեսնենք, ասում է` «նամանավանդ ձիս կապեմ, գամ»), և ուրեմն, բանն այն է, որ հարկայինի այսօրվա «շեֆն» ամբողջովին համարվում է Արգամիչի մտերիմը. այդ նա էր, որ երբ Սերժ Սարգսյանը Հայաստանում չէր, ու Քոչարյանը լիքը բարձրաձայնումներ էր արել, ԱԺ-ում էր անվերջ, հետո էլ ՀՀԿ-ից տեղեկացնում են, որ նույն հակամաքսային «շեֆը» բոլոր պատգամավորներից պահանջել է` առանց Արգամիչի գիտության իրեն որևէ հարցով չդիմել:
Եվ ուրեմն` «մանավանդ այն օրն էլ» նա ցանկացել է պատասխանել վարչապետին, վարչապետը նրան ձայն չի տվել: Անցանք առաջ:
Ալիկ Սարգսյանի մասին, դե, հո արդեն բոլորը գիտեն, և ուրեմն` Հովհաննես Ա-ն «նամանավանդ» ահավոր չի ներում վերջինիս, ու երբ մի օրով նախագահ դառնա, ինդուլգենցիա չի անելու Ալիկ Սարգսյանին, բանադրելու է, «խաչին» է գամելու և այդպես շարունակ:
Բայց առայժմ, ոնց ասում են չար լեզուները, անինդուլգենցիա են մնացել Հովիկ Աբրահամյանի տիրույթները: Որ նույն հարգարժան հարկայինը (ճակատագրի ինչպիսի՜ հեգնանք), պարոն Գ. Խաչատրյանի ղեկավարությամբ և բարձր հովանու ներքո, խստագույնս և մանրակրկիտ ստուգումներ է սկսել արարատյան «օֆշորային գոտիներում». խառնեցինք` ըստ լրատվամիջոցների` պարոն Աբրահամյանին պատկանող ձեռնարկություններում:
Չար, շատ չար, թունավոր, նախանձ, անսանձ լեզուներն ասում են, որ շուտով քրեական գործեր են հարուցվելու, որոնք առնչվելու են որոշակի ԾԻԳ-երի, որտեղ «փողեր են լվացվում»։
Ի դեպ, ՀՀԿ-ամերձ տարածքներում խոսակցություններ կան, թե Արգամիչի աչքը ԲՀԿ-ի վրա է: Ասում են` հենց գործերը «նամանավանդ շատ վատացան», մտնելու է ԲՀԿ: Ջոնիկին` եղբորը, արդեն այնտեղ է ինտեգրել. ՀՀԿ-ական Ջոնիկ Աբրահամյանին ավելի շատ ԲՀԿ-ում են տեսնում, քան ՀՀԿ-ում:
Մնում է հարցնել, բա «նամանավանդ» Քոչարյանը համաձա՞յն է այդ ինտեգրմանը:
Հովհաննես Ա-ի:
Կարմեն ԴԱՎԹՅԱՆ

Դիտվել է՝ 1530

Մեկնաբանություններ