-
18.01.2013|
12:57
ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման Մեծ Բրիտանիայի վարչապետ Դևիդ Քեմերոնին ասել է, որ իր համար թանկ են ուժեղ Մեծ Բրիտանիան և ուժեղ Եվրամիությունը։ Այդ մասին հայտարարել է Սպիտակ տունը։
-
18.01.2013|
12:56
ՄԱԿ-ը նախազգուշացրել է, որ Սիրիայում հումանիտար ճգնաժամը կարող է դրամատիկ ավարտ ունենալ։ Կազմակերպության տվյալներով՝ ամեն օր երկիրը լքում է մոտ 3000 սիրիացի, որի կեսը երեխաներ են։ Ներկա պահի դրությամբ ՄԱԿ-ի աշխատակիցները գրանցել են մոտ 650 հազար փախստական։ Փորձագետների գնահատականներով՝ կես տարի անց այդ թիվը կարող է կրկնապատկվել։
-
17.01.2013|
11:42
Սիրիայի Հալեպ քաղաքում աճում է բնակչության դժգոհությունը երկրում գործող հիմնական ընդդիմադիր խմբավորումից՝ Սիրիական ազատ բանակից։ Այս կազմակերպության անդամները մասնակցում են բնակարանների, տարբեր հաստատությունների թալանին, առևանգում են մարդկանց՝ նրանց դիմաց պահանջելով գումար։
-
17.01.2013|
11:40
Մեծ Բրիտանիայում խիստ սառանամանիքների և ձյան պատճառով փակվել է մոտ 300 դպրոց։ Ձյան առատ տեղումներից առավել շատ տուժել է Անգլիայի արևելքը։ Միայն Նորֆոլք կոմսությունում եղանակային պատճառներով ավելի քան 260 դպրոց դադարեցրել է աշխատանքը։
-
17.01.2013|
11:37
«Ես կոչ եմ անում Չավեսին հայտնվել և դիմել Վենեսուելային՝ պատմելով, թե ինչ է տեղի ունենում կառավարության հետ, քանի որ այսօր Վենեսուելայում անիշխանություն է»,- ասել է Կապրիլեսը։
-
16.01.2013|
15:31
Այսօր՝ ժամը 14.30-ի սահմաններում, Մոսկվայի կենտրոնում մահափորձ է իրականացվել քրեական հեղինակություն Դեդ Հասանի (Ասլան Ուսոյան) նկատմամբ։
-
16.01.2013|
15:00
Իրաքում տեղի են ունեցել պայթյուններ, որոնք իրականացվել են մահապարտների կողմից։ Ահաբեկչության հետևանքով ավելի քան 12 մարդ է զոհվել, ևս 90-ը վիրավոր են։
-
16.01.2013|
13:43
Սիրիայի արտաքին գործերի նախարարի ժամանակավոր պաշտոնակատար Ֆեյսալ Մեքդադը ասել է, որ նախագահ Բաշար Ասադը մտադիր է մասնակցել 2014 թ. նախագահական ընտրություններին:
-
16.01.2013|
13:42
Հունվարի վերջին Փարիզում Ադրբեջանի և Հայաստանի արտաքին գործերի նախարարների հետ հանդիպումից հետո ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները ծրագրում են այցելել տարածաշրջան` ասել է ֆրանսիացի համանախագահ Ժակ Ֆորը:
-
16.01.2013|
13:40
Սերբական «Պոլիտիկա» օրաթերթում Դրագան Վուկոտիչի հոդվածն է տպագրվել Լեռնային Ղարաբաղ` լրագրողի այցելությունից հետո: