-
14.03.2013|
00:37
Ըստ երևույթին, Ֆրանսիայի մուսուլմանացման գործընթացն արդեն համարելով անշրջելի, ռուսաստանյան լրատվամիջոցները ուշադրությունը կենտրոնացրել են Մեծ Բրիտանիայի վրա: Եթե Ֆրանսիային «մնացել է» մոտ երեք տասնամյակ (ֆրանսիական ընտանիքների մեկ երեխային տեղի մուսուլմանները հակադրում են առնվազն չորսը, գումարած անվերահսկելի ներգաղթը), ապա Բրիտանիայի «կիսալուսնացումը» կանխատեսվում է այս դարի երկրորդ կեսին: Եվ սրանք հիվանդ երևակայության արդյունք չեն:
-
13.03.2013|
11:46
Բեռլինում երեկ տեղի է ունեցել խորհրդային և ռուս քաղաքական գործիչ Միխայիլ Գորբաչովի ինքնակենսագրական գրքի շնորհանդեսը։ Այն վերնագրված է՝ «Ամեն ինչ իր ժամանակն ունի. իմ կյանքը»։ Միջոցառմանը հեղինակից բացի, ներկա էին Գերմանիայի Դաշնային Հանրապետության նախկին նախագահ ֆոն Վայցզեկերը և Գերմանիայի Դեմոկրատական Հանրապետության նախարարների խորհրդի նախկին նախագահ Լոթար դե Մեզերը։
-
13.03.2013|
11:44
Արգենտինայի նախագահ Քրիստինա Ֆերնանդես դե Քիրշները ծաղր է անվանել Ֆոլքլենդյան կղզիներում անցկացված հանրաքվեն, որտեղ ընտրողների գրեթե 99 տոկոսը քվեարկել է բրիտանական տարածքում մնալու օգտին։ Նա նաև երախտագիտություն է հայտնել ընդդիմությանը՝ կառավարությանը սատարելու համար, որը կոչ է անում Մեծ Բրիտանիային վերադառնալ բանակցային սեղանի շուրջ և քննարկել վիճելի տարածքների հարցը։ Արգենտինայի նախագահը նշել է, որ երկխոսությունը համաձայնության հասնելու միակ ճանապարհն է։
-
13.03.2013|
11:43
ԱՄՆ ազգային հետախուզության տնօրեն Ջեյմս Քլեփերը կարծում է, որ կիբերհարձակումներն ու համակարգչահենությունը ներկայում ավելի վտանգավոր են, քան ահաբեկչությունը։
-
13.03.2013|
11:41
Երեկ ուշ երեկոյան Սիքստինյան կապելայի ծխնելույզից սև ծուխ դուրս եկավ։ Դա նշանակում է, որ Հռոմի կաթոլիկ եկեղեցու 115 կարդինալներն առաջին փուլում չկարողացան Պապ ընտրել։ Հաջորդ փուլը տեղի է ունենալու այսօր։
Երեկ երեկոյան 115 կարդինալները, որոնց տարիքը 80-ից բարձր է, փակվել են կապելայում և դուրս չեն գա այնքան ժամանակ, քանի դեռ չեն ընտրել կաթոլիկ եկեղեցու առաջնորդին։
-
13.03.2013|
11:39
Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեժադը Վենեսուելայի նախագահ Ուգո Չավեսի հուղարկավորության ժամանակ` ցավակցելով նրա մորը` գրկել է ուսերը: Թեհրանում իրենց նախագահի պահվածքը «չեն հասկացել», քանի որ հարիր չէ շարիաթի սկզբունքներին. իսլամ դավանող տղամարդը իրավունք չունի գրկել իր մերձավոր հարազատը չհանդիսացող կնոջ:
-
13.03.2013|
11:37
ԵԽԽՎ նախագահ Ժան Կլոր Մինյոնը Բելգրադ կատարած այցի ժամանակ հայտարարել է, որ 2008 թ. անկախություն հռչակած Կոսովոյի խորհրդարանի ներկայացուցիչները կարող են մասնակցել ԵԽԽՎ նստաշրջաններին` առանց ձայնի և ելույթի իրավունքի: ԵԽ 47 երկրներից Կոսովոյի անկախությունը ճանաչել են 34-ը:
-
13.03.2013|
11:35
Հարավսլավիայի նախագահ, 1980 թ. մայիսի 4-ին մահացած Իոսիպ Բրոզ Տիտոյի չհրկիզվող պահարանները մինչև հիմա չեն բացվել և պահպանվում են Սերբիայի Ազգային բանկում:
-
13.03.2013|
11:34
Մեծ Բրիտանիայի վարչապետ Դևիդ Քեմերոնը Արգենտինային կոչ է անում հարգել Ֆոլկլենդյան կղզիների բնակիչների որոշումը` հանրաքվեով նրանք կողմ են քվեարկել Մեծ Բրիտանիայի անդրծովյան կարգավիճակը պահելուն: Քեմերունը գտնում է, որ «Ֆոլկլենդյան կղզիների բնակիչները չէին կարող ավելի պարզ արտահայտվել: Եվ եթե նրանք ցանկանում են մնալ Մեծ Բրիտանիայի կազմում, այդ ցանկությունը պիտի հարգեն բոլորը, այդ թվում` Արգենտինան»:
-
12.03.2013|
11:50
Վենեսուելայի նախագահի պաշտոնակատար Նիկոլաս Մադուրոն հայտարարել է, որ գրեթե վստահ է, որ Ուգո Չավեսին վարակել են քաղցկեղով։ Նրա խոսքով՝ առաջնորդի ուռուցքային հիվանդությունը ոչ մի տրամաբանության մեջ չէր տեղավորվում։