-
14.11.2020|
10:45
Նավթով հարուստ Ադրբեջանը օգտագործեց կապիտալի ավելցուկը և զինեց բանակն ու ավիացիան անօդաչուներով, որ չափազանց արդյունավետ էին հայկական բանակի դեմ: Դրոններն Իսրայելից ու Թուրքիայից էին՝ թե լրտեսական, թե գրոհային՝ տարբեր չափերի ու նշանակության:
-
13.11.2020|
22:30
Լեռնային Ղարաբաղի մարդասիրական արձագանքման միջգերատեսչական կենտրոնը, անհրաժեշտության դեպքում, կօգնի Հայաստանի և Ադրբեջանի կառավարական մարմիններին փոխհամագործակցություն հաստատել միջազգային մարդասիրական կազմակերպությունների և միմյանց միջև, ասել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը:
-
13.11.2020|
22:26
Մոսկվան Հայաստանի ու Ադրբեջանի հետ պայմանավորվում է, որ միջազգային մարդասիրական կազմակերպություններն աշխատանքներ սկսեն Ղարաբաղում՝ ասել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։
-
13.11.2020|
22:25
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հույս է հայտնել, որ Լեռնային Ղարաբաղի իրավիճակը նկարագրելու համար «հակամարտություն» բառն այլևս չի օգտագործվի: Մարդասիրական հարցերը Լեռնային Ղարաբաղում լուծելու թեմայով քննարկման ժամանակ նա ասել է. «Հուսով եմ, որ մենք արդեն չենք օգտագործի այդ բառակապակցությունը ՝ «Լեռնային Ղարաբաղի հակամարտություն»:
-
13.11.2020|
22:22
ՌԴ անվտանգության դաշնային ծառայությունը հայտնել է Հայաստանում 5 լրացուցիչ սահմանապահ ուղեկալների տեղակայման վայրերը։
-
13.11.2020|
22:18
ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի դերն առանցքային է եղել, կարգավորմանը նախորդել են լարված մի քանի օրվա աշխատանքներ։
-
13.11.2020|
22:17
Նորից եմ կրկնում այն, ինչ գրել եմ տխրահռչակ հայտարարության ընդունման հաջորդ օրը․ Արցախից Հայաստան տեղափոխված հայության խնդիրը առանցքային քաղաքական նշանակություն ունի Արցախյան խնդրի կարգավորման, կարգավիճակի ու անգամ Արցախի շուրջ տարածքների հարցում։
-
13.11.2020|
22:15
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հրամանագիր է ստորագրել Լեռնային Ղարաբաղի համար հումանիտար արձագանքման միջգերատեսչական կենտրոն ստեղծելու մասին՝ հայտնում է Կրեմլի մամուլի ծառայությունը:
-
13.11.2020|
21:51
ՌԴ ԱԳՆ-ի հաղորդագրության համաձայն, այսօր ՌԴ և ՀՀ ԱԳ նախարարներ Սերգեյ Լավրովը և Զոհրաբ Մնացկանյանը հեռախոսով քննարկել են Լեռնային Ղարաբաղում ստեղծված իրավիճակը: Նրանք հատուկ ուշադրություն են հատկացրել հակամարտության գոտում մարդասիրական բարդ իրավիճակին:
-
13.11.2020|
21:49
Այսօր` ժամը 14:00-ին, ռուս խաղաղապահները զրահատեխնիկայի շարասյունով մտել են Քարվաճառի շրջան: Եռակողմ համաձայնագրի համաձայն` Քարվաճառի շրջանը մինչև նոյեմբերի 15-ը պետք է հանձնվի Ադրբեջանի Հանրապետությանը: