ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ ուկրաինական զորքերի հարձակումը Կուրսկի շրջանում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին իսկական երկընտրանքի առաջ է կանգնեցնում. սա տեղի ունեցողի վերաբերյալ ամերիկացի առաջնորդի առաջին պաշտոնական մեկնաբանությունն է։ «Մենք անմիջական, մշտական կապի մեջ ենք ուկրաինացիների հետ։ Սա այն ամենն է, ինչ ես կարող եմ ասել դրա մասին, քանի դեռ հարձակումը շարունակվում է», - ըստ Ֆրանսպրես գործակալության՝ հայտարարել է Բայդենը:               
 

Ասում են...

Ասում են...
13.11.2009 | 00:00

...թե կապի և տրանսպորտի նախկին նախարար, այժմ ՀՀ նախագահի խորհրդական Անդրանիկ Մանուկյանը շա՜տ է ուզում ՌԴ-ում ՀՀ դեսպան նշանակվել։ Հիշեցնենք, որ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի կրտսեր դուստրը վերջերս ամուսնացավ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի որդու հետ, և այժմ նոր խնամիները լծվել են հին խնամի Անդրանիկ Մանուկյանին ՌԴ-ում Հայաստանի դեսպան նշանակելու գործին, ինչը գլուխ բերելու համար Ծառուկյանն ու Աբրահամյանը խոնարհաբար հայցել են Սերժ Սարգսյանի «դաբրոն», վերջինս, սակայն, հանդես է եկել «նեադաբրյամսով» և հրաժարվել իր խորհրդական Անդրանիկ Մանուկյանին ՌԴ-ում Հայաստանի դեսպան նշանակելուց։ Ասում են նա—, թե նախագահի սույն վերաբերմունքն ուղղված է ոչ թե Անդրանիկ Մանուկյանի, այլ նրա «հովանավորությունը» ստանձնած Հովիկ Արգամիչի դեմ, որը մոսկվաներում հակասերժական «կուլիսնոյ» խաղեր է տալիս։

Դիտվել է՝ 1732

Մեկնաբանություններ