Իրանի նորընտիր նախագահ Մասուդ Փեզեշքիանը ուղերձ է հղել աշխարհին, նշելով, որ իր վարչակազմի օրոք առաջնահերթ ուշադրություն կհատկացվի հարևան երկրների հետ հարաբերություններին. «Մենք կողմ կլինենք ուժեղ տարածաշրջանի ստեղծմանը, ոչ թե այնպիսին, որտեղ մի կողմը ձգտում է հեգեմոնիայի և գերիշխանության մյուսների հանդեպ։ Ես համոզված եմ, որ հարևան և եղբայրական երկրները չպետք է իրեց արժեքավոր ռեսուրսները վատնեն կործանարար մրցակցության, սպառազինությունների մրցավազքի ու միմյանց անհիմն զսպելու վրա»։               
 

Եթե Նիկոլը լիներ Իլհամ

Եթե Նիկոլը լիներ Իլհամ
07.04.2024 | 12:22

Հենց նոր հասկացա՝ եթե Նիկոլը լիներ Ադրբեջանի ղեկավար, ես հաստատ կդառնայի նրա ֆան կլուբի անդամը. կաջակցեի նրան, կգովերգեի նրա բոլոր նախաձեռնություններն ու դրայվով կհետևեի, թե ի՞նչ է կատարվում Ադրբեջանում:
Իսկ Նիկոլը, որպես սկիզբ, կսկսեր Ադրբեջանում շատ արագ զարգացնել՝ «փաստացի հայկական Արցախից հրաժարվենք և հանգիստ ապրենք» թեզը: Հատկապես, որ մինչև 2018 թվականն այդ թեզի կրողներն Ադրբեջանում քիչ չեն եղել (իհարկե՝ լատենտ):
Նիկոլը մի րոպեում կգտներ լիքը քարտեզներ, որոնցով Ադրբեջանի ժողովրդին կապացուցեր, որ Արցախը, Քարվաճառը, Քաշաթաղը, Կովսականը, Շահումյանն ու հարակից այլ տարածքները պատմական հայկական տարածքներ են եղել ու երբեք չեն պատկանել սուվերեն Ադրբեջանին: Նա կհամոզեր Ադրբեջանի ժողովրդին, որ 1923-ին՝ բոլշևիկների որոշումով են Արցախն ու Նախիջևանը բռնակցվել սովետական Ադրբեջանին, նա կթափահարեր Ադրբեջանի սահմանադրությունն ու ցույց կտար ադրբեջանցիներին, որ տեսեք, դեռևս նախկին իշխանությունների ժամանակներից, այսօրվա Ադրբեջանը չի հանդիսացել խորհրդային Ադրբեջանի իրավահաջորդ, հետևաբար։ առնվազն ԼՂԻՄ-ը պետք է վերադարձնել Հայաստանին, այլապես՝ պատերազմն անխուսափելի է:
Իհարկե, Ադրբեջանում ևս կգտնվեին մարդիկ, ովքեր համաձայն չէին լինի Նիկոլի հետ, միտինգներ կանեին ու կպահանջեին վերջինիս հրաժարականը: Դա ֆանտաստիկ առիթ կտար Նիկոլին՝ կալանավորելու, օրինակ, մուսավաթիստներին, «Դեմոկրատական ուժերի ազգային խորհրդի», «ՌԵԱԼ» և «Նիդա» քաղաքացիական շարժման ակտիվիստներին ու էլի մի քանի ընդդիմադիրների:
ՈՒ ամենակարեւորը՝ նա վախի ու շանտաժի մթնոլորտում կպահեր իշխող «Յենի Ազերբայջան» կուսակցության անդամներին:
Նիկոլը շատ արագ կփչացներ Ադրբեջանի հարաբերությունները Թուրքիայի և Մեծ Բրիտանիայի հետ: Իր բնավորության համաձայն, նա կսկսեր տարատեսակ պահանջներ ներկայացնել թյուրքալեզու պետությունների ղեկավարներին, կվերանայեր նավթային գործարքները, հակակոռուպցիոն պայքարի անվան տակ այնպես կաներ, որ Արևմուտքում և Ռուսաստանում ազդեցություն ունեցող ադրբեջանցի միլիարդատերերը հայտնվեին Հայաստանում, ու լիքը այլ բաներ:
Մի խոսքով՝ Հայաստանում ապրելը կդառնար իսկական դրախտ և աշխարհի բոլոր հայերը երախտապարտ կլինեին ժողովուրդների հայր Նիկոլին՝ հայ ժողովրդին մատուցած իր անկշռելի ծառայությունների համար:
Բայց դե, մեր բախտը չի բերել, և Նիկոլը ոչ թե Ադրբեջանի, այլ Հայաստանի ղեկավարն է:
ՈՒստի և, մեր փոխարեն ադրբեջանցիներն են «օլ ինքլյուզիվ», բայց հուսանք, ժամանակավորապես, վայելում Նիկոլի բարիքները:

Նաիրա ԶՈՀՐԱԲՅԱՆ

Դիտվել է՝ 1489

Մեկնաբանություններ