Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը Կենտրոնական Ասիա իր առաջին այցի շրջանակում երկուշաբթի և երեքշաբթի կայցելի Ղազախստան և ՈՒզբեկստան: Բեռլինը, ռուս-ուկրաինական պատերազմի պատճառով, նոր շուկաներ և էներգիայի ու օգտակար հանածոների աղբյուրներ է փնտրում:               
 

Վերնախավ և ժողովուրդ

Վերնախավ և ժողովուրդ
07.02.2024 | 09:35

Նորմալ հասարակություններում կյանքի կայունության հիմքը էլիտայի և ժողովրդի մտածելակերպերի ռադիկալ տարբերությունն է, որտեղ էլիտան բնութագրվում է իր լայնախոհությամբ, ուրիշների հետ լեզու գտնելու և ժողովրդին տեր կանգնելու ու առաջնորդելու կարողությամբ։

Ինչքան փոքր է էլիտա կոչեցյալի ու սովորական մարդկանց մենթալիտետային տարբերությունը, այնքան փոքր է այն բանի շանսը, որ նման հասարակության հիման վրա հնարավոր կլինի կառուցել լիարժեք պետականություն։

Եվ ավելի մեծ է այն բանի շանսը, որ նման հասարակությունը իր գոյությունը կարող է շարունակել որևէ ավելի հզոր ուժի ազդեցության շրջանակներում։

Պավել Բարսեղյան

Դիտվել է՝ 1969

Մեկնաբանություններ