ԱՄՆ-ի ներկայիս վարչակազմի կողմից նախկին նախագահ Դոնալդ Թրամփի շուրջ ստեղծված մթնոլորտն է հրահրել նրա դեմ մահափորձը՝ հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը: «Ռուսաստանի Դաշնությունը չի կարծում, որ մահափորձը կազմակերպվել է ԱՄՆ-ի գործող իշխանության կողմից, սակայն թեկնածու Թրամփի շուրջ մթնոլորտը դրդել է նրան, ինչին այսօր բախվել է Ամերիկան»,- շեշտել է նա:               
 

Տեղեկատվական դաշտում արդյունավետ պատասխանը մեր թշնամիներին լիովին հնարավոր է

Տեղեկատվական դաշտում արդյունավետ պատասխանը մեր թշնամիներին լիովին հնարավոր է
19.10.2023 | 07:58

Ինչու՞ է հայ հասարակությունն այդքան ծանր տանում Ի. Ալիևի տեղեկատվական-հոգեբանական գրոհներն ու նվաստացուցիչ քայլերը։ Այդ երևույթն ունի երկու հիմնական պատճառ։

Առաջին. հայկական քաղաքական «վերնախավն» անվերջ խոսել է ու դեռ խոսում է Ադրբեջանի և Թուրքիայի հետ խաղաղություն հաստատելու մասին՝ մարդկանց վարակելով սին հույսերով ՀՀ-Ադրբեջան և ՀՀ-Թուրքիա հարաբերությունների իբր մոտալուտ բարելավման վերաբերյալ։ Շատ-շատերը տակավին չեն հասկացել, որ այդպիսի բարելավում չի լինելու, իսկ Ադրբեջանն ու Թուրքիան շարունակելու են իրենց թշնամական քաղաքականությունը Հայաստանի և հայ ժողովրդի դեմ։

Երկրորդ պատճառն այն է, որ Ալիևի սադրիչ գործողությունները պատշաճ պատասխանի չեն արժանանում ՀՀ պետական կառույցների և անձամբ Նիկոլ Փաշինյանի կողմից, ով Ալիևի վիրավորանքներն անվերջ կուլ է տալիս ու այդպիսով ստիպում բոլորիս՝ ամբողջ հայությանը, նվաստացած և անօգնական զգալ։ Դրածոյի առջև հենց այդպիսի խնդիր էլ դրված է (հատկապես 2020 թ. նոյեմբերի 9-ից ի վեր)՝ ամեն կերպ նպաստել հայ ժողովրդի խեղճացմանը, ամբողջությամբ կոտրել նրա դիմադրական ոգին։

Մեր հասարակությունը պետք է, ի վերջո, հաշտվի այն ծանր մտքի հետ, որ Ադրբեջանն էլ, Թուրքիան էլ թշնամի, հայասպան պետություններ են։ Հետևաբար, Հայաստանին ու հայությանն ամեն կերպ հարվածելու ու վնաս հասցնելու նրանց գործողությունները միանգամայն բնական են և դադարելու հիմքեր էլ չունեն։

Նրանց թշնամություններին ավելի հանգիստ ու համարժեք՝ առանց ավելորդ ջղաձգումների վերաբերվելու համար պահանջվում է ընդամենը մեկ բան՝ պատասխանել թշնամուն համաչափ կամ անհամաչափ նույնանման հակաքայլերով, որքան ավելի ցավոտ, այնքան ավելի լավ:

Ազգի դիմադրողականությունն ու ինքնահարգանքը պահպանելու համար այլ ելք ու միջոց պարզապես չկա։

Քանի դեռ ՀՀ կառավարությունը բաղկացած է օտարի խամաճիկներից ու ապազգային պարտվողականներից, Ալիևի տեղեկատվական-հոգեբանական գրոհներին պատասխանելու հույժ կարևոր խնդիրն ընկնում է հասարակության հայրենասեր ու քաղաքականապես գիտակից հատվածի վրա։ Գոնե տեղեկատվական դաշտում հայոց արդյունավետ պատասխանը մեր թշնամիներին լիովին հնարավոր է։ Գործել է պետք։

Արմեն Այվազյան

Դիտվել է՝ 1494

Մեկնաբանություններ