Մահափորձ է տեղի ունեցել ԱՄՆ-ի նախկին նախագահ և նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփի դեմ՝ Փենսիլվանիայի Բաթլեր քաղաքում նրա նախընտրական հանրահավաքի ժամանակ։ Թրամփի ականջն է վիրվորվել։ Երկու մարդ սպանվել է, այդ թվում՝ կրակողը՝ Փենսիլվանիայի 20-ամյա բնակիչ Թոմաս Մեթյու Քրուքսը։ Ըստ ԶԼՄ-ների, ոճրագործին գնդակահարել է Գաղտնի ծառայության դիպուկահարը։               
 

Արա Այվազյան. Ադրբեջանը պատրաստ չէր խաղաղ եղանակով լուծել հարցը և երկար ժամանակ պատրաստվում էր ռազմական լուծման

Արա Այվազյան. Ադրբեջանը պատրաստ չէր խաղաղ եղանակով լուծել հարցը և երկար ժամանակ պատրաստվում էր ռազմական լուծման
23.02.2021 | 14:52

Ադրբեջանը շատ անգամ է ապացուցել, որ պատրաստ չէ Լեռնային Ղարաբաղի հարցի խաղաղ կարգավորմանը՝ ամեն անգամ համաձայնության հասնելու վերջին պահին հանդես գալով նոր նախապայմաններով`ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԳ նախարար Արա Այվազյանը՝ անդրադառնալով հարցին, թե 2018-ին ԼՂ խնդիրը լուծելու ի՞նչ հնարավորություններ են եղել:

«Տարբեր շրջաններում եղել են հույսի ժամանակաշրջաններ, երբ բոլորիս, համանախագահներին թվացել է, որ կողմերը շատ մոտ են համաձայնության գալուն և հարցը բանակցային եղանակով լուծելուն: Մեղքը կարծում եմ՝ ոչ համանախագահներինն է, ոչ էլ Հայաստանինը: Շատ անգամ, կարող եմ վկայակոչել Կազանի գործընթացը, վերջին վայրկյանին Ադրբեջանն առաջ է քաշել նոր նախապայմաններ, ինչը վկայում է, որ Ադրբեջանը պատրաստ չէր խաղաղ եղանակով լուծել հարցը և երկար ժամանակ պատրաստվում էր ռազմական լուծման»,-ասաց Այվազյանը:


Անդրադառնալով հարցին, թե ո՞րն է պատճառը, որ արգելվել է փրկարարներին որոնողական աշխատանքներ իրականացնել Արցախի վերահսկողությունից դուրս գտնվող բնակավայերում՝ ԱԳ նախարարն ասաց, որ բացատրությունը պայմանավորված է կլիմայական վատ պայմաններով:

«Վստահ եմ, որ մոտ օրերս անպայման եղանակի բարելավման արդյունքում նորից կսկսվեն այդ աշխատանքները»,-ասաց Այվազյանն ու հավելեց, որ իսկապես կլիմայական պայմանները շատ վատ էին:

Դիտվել է՝ 31013

Մեկնաբանություններ