Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի՝ Իսրայել ներխուժելու վերջին սպառնալիքին չպետք է անլուրջ վերաբերվել, դա վկայում է Անկարայի մշտատև տարածաշրջանային հավակնությունների մասին՝ Fox News Digital-ի հետ զրույցում հայտարարել է Կիպրոսի կառավարության խոսնակ Կոնստանտինոս Լետիմբիոտիսը: «Մենք հիանալի գիտենք անօրինական ներխուժման հետևանքների մասին և բոլոր սպառնալիքներին չափազանց լուրջ ենք վերաբերվում», - հավելել է Լետիմբիոտիսը:               
 

Էրդողան. Թուրքիայի նոր սահմանադրության շուրջ քննարկումներ սկսելու ժամանակն է

Էրդողան. Թուրքիայի նոր սահմանադրության շուրջ քննարկումներ սկսելու ժամանակն է
02.02.2021 | 13:19

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ նոր սահմանադրության շուրջ քննարկումներ սկսելու ժամանակն է:

«Հավանաբար, եկել է ժամանակը՝ դարձյալ սկսելու քննարկում նոր սահմանադրության շուրջ։ Շուտով մենք հանրության հետ կկիսվենք բարեփոխումների նոր փաթեթի փիլիսոփայության, նպատակների և հանձնարարությունների մասին տեղեկություններով։ Եթե այդ թեմայով համաձայնության հասնենք իշխող «Ժողովրդական դաշինք»-ի հետ, առաջիկայում կսկսենք աշխատել նոր սահմանադրության վրա, կսկսենք քայլ անել խորհրդարանում օրենսդրության ուղղությամբ, և նախագահի վարչակազմում՝ վարչական գործառույթների առնչությամբ»,- լրագրողների հետ զրույցում մանրամասնել է Էրդողանը: Նա չի հստակեցրել, թե ինչն է ծրագրվում փոխել Սահմանադրությունում։ 2017-ի ապրիլին Թուրքիայում անցկացվել է սահմանադրական հանրաքվե՝ խորհրդարանական կառավարման ձևից նախագահականի անցման վերաբերյալ։ Հանրաքվեն ավարտվել է կառավարման ձևի փոխման կողմնակիցների հաղթանակով՝ աննշան առավելությամբ։

Դիտվել է՝ 2867

Մեկնաբանություններ