ԱՄՆ-ի ներկայիս վարչակազմի կողմից նախկին նախագահ Դոնալդ Թրամփի շուրջ ստեղծված մթնոլորտն է հրահրել նրա դեմ մահափորձը՝ հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը: «Ռուսաստանի Դաշնությունը չի կարծում, որ մահափորձը կազմակերպվել է ԱՄՆ-ի գործող իշխանության կողմից, սակայն թեկնածու Թրամփի շուրջ մթնոլորտը դրդել է նրան, ինչին այսօր բախվել է Ամերիկան»,- շեշտել է նա:               
 

Պուտինը ողջունում է ռազմավարական հարձակողական զենքի կրճատման պայմանագրի երկարաձգումը

Պուտինը ողջունում է ռազմավարական հարձակողական զենքի կրճատման պայմանագրի երկարաձգումը
28.01.2021 | 13:01

Պետդումայի բոլոր խմբակցությունները երեկ կողմ են քվեարկել ՌԴ-ի և ԱՄՆ-ի միջև ռազմավարական հարձակողական զենքի հետագա կրճատման և սահմանափակման պայմանագրի գործողության երկարացմանը մինչև 2026-ի փետրվարի 5-ը։ ՌԴ Պետդումայից հետո Դաշնության խորհուրդը նույնպես քվեարկել է պայմանագրի ժամկետի երկարաձգման օգտին։


Ելույթ ունենալով Դավոսի ֆորումի մասնակիցների առջև՝ նախագահ Վլադիմիր Պուտինը ողջունել է պայմանագրի երկարաձգումը: «Կա միջազգային ինստիտուտների թուլացում, տարածաշրջանային հակամարտությունները բազմապատկվում են, դեգրադացվում է նաև գլոբալ անվտանգության համակարգը: Սա միանշանակ քայլ է ճիշտ ուղղությամբ», - հայտարարել է ՌԴ նախագահը։


Նախօրեին տեղի էր ունեցել Պուտինի և ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի
հեռախոսազրույցը։ Նրանք պայմանավորվել են երկարաձգել 2010-ին ստորագրված համաձայնագիրն առանց նախապայմանների, որոնք առաջ էր քաշում Դոնալդ Թրամփի վարչակազմը:


ՌԴ ԱԳՆ-ն հայտարարել է, որ չի քննարկում 2026-ին պայմանագիրը ևս 5 տարով երկարացնելու հարցը, և փաստաթուղթը պետք է փոխարինվի:
ՏԱՍՍ-ին հարցազրույցում ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշն ասել է, որ Ռազմավարական հարձակողական զենքի հետագա կրճատման և սահմանափակման միջոցառումների մասին պայմանագրի երկարաձգումից հետո Ռուսաստանն ու ԱՄՆ-ը պետք է առաջ գնան միջուկային զինաթափման ճանապարհով: Նա շեշտել է, որ պայմանագրի երկարաձգումը «կենսական նշանակություն ունի»: «Բայց կարևոր է նաև վերականգնել կորսված ժամանակը և առաջընթաց գրանցել միջուկային զենքի չտարածման և զինաթափման հարցում», - ասել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը։

Դիտվել է՝ 2065

Մեկնաբանություններ