ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ ուկրաինական զորքերի հարձակումը Կուրսկի շրջանում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին իսկական երկընտրանքի առաջ է կանգնեցնում. սա տեղի ունեցողի վերաբերյալ ամերիկացի առաջնորդի առաջին պաշտոնական մեկնաբանությունն է։ «Մենք անմիջական, մշտական կապի մեջ ենք ուկրաինացիների հետ։ Սա այն ամենն է, ինչ ես կարող եմ ասել դրա մասին, քանի դեռ հարձակումը շարունակվում է», - ըստ Ֆրանսպրես գործակալության՝ հայտարարել է Բայդենը:               
 

Էրդողան. ԵՄ գիտակից անդամները խափանել են Թուրքիայի դեմ պատժամիջոցներ սահմանելու ջանքերը

Էրդողան. ԵՄ գիտակից անդամները խափանել են Թուրքիայի դեմ պատժամիջոցներ սահմանելու ջանքերը
12.12.2020 | 21:38

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը հայտարարել է, թե Եվրամիության «գիտակից անդամները» գագաթաժողովում խափանեցին Թուրքիայի դեմ պատժամիջոցեր սահմանելու ջանքերը ու պնդել, որ մարտին ԵՄ հաջորդ գագաթաժողովում ևս Անկարային վնասող որոշումներ չեն ընդունվի։ Հինգշաբթի ԵՄ ղեկավարները համաձայնության եկան Թուրքիայի որոշ քաղաքացիների հանդեպ պատժամիջոցներ սահմանելու հարցում՝ ավելի կոշտ քայլերը հետաձգելով մինչև մարտ։ Դա բացատրվեց նաև Բրյուսելի քայլերը ԱՄՆ-ի նոր վարչակազմի հետ համակարգելու առումով։ ԱՄՆ նորընտիր նախագահ Ջոզեֆ Բայդենը պաշտոնը ստանձնելու է հունվարի 20-ին։ Թուրքիայի դեմ պատժամիջոցներ սահմանելու պահանջ են դնում ԵՄ անդամներ Հունաստանը և Կիպրոսը, պնդելով, որ Միջերկրականի արևելքում էներգակիրներով հարուստ շրջանում Թուրքիան հետազոտական աշխատանքներ է կատարում Հունաստանի տնտեսական գոտում։ Ֆրանսիան պաշտպանում է Հունաստանի ու Կիպրոսի պահանջները։


Ուրբաթօրյա աղոթքից հետո Էրդողանը լրագրողներին ասել է, թե ԵՄ «գիտակից երկրները խանգարեցին այդ խաղը, ցուցաբերելով պոզիտիվ դիրքորոշում»։ Նա նաև նշել է, թե Թուրքիայի հանդեպ ԱՄՆ-ի ու ԵՄ պատժամիջոցները կվնասեն երկու կողմերին, ոչ մեկն օգուտներ չի ստանա, կողմերի միջև կապերը չպետք է զոհաբերվեն: ԱԶԿ-ի հետ հեռավար հանդիպմանը Էրդողանը ելույթ է ունեցել և ԱՄՆ-ի ու ԵՄ կառավարություններին կոչ արել դուրս գալ «հակաթուրքական լոբբիստների ազդեցությունից»։ Նրա խոսքերով՝ երկխոսության և համագործակցության միջոցով չլուծվող խնդիրներ չկան։

Դիտվել է՝ 1914

Մեկնաբանություններ