«Իրենց երկրներում ամերիկյան հրթիռներ տեղակայելով՝ Եվրոպան ռիսկի է դիմում. ՌԴ-ն կարող է հարվածներ հասցնել այն պետությունների մայրաքաղաքներին, որտեղ ամերիկյան հեռահար զինատեսակներ են նախատեսում տեղակայել»,- հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։               
 

Բաքվի ռազմական շքերթը վիրավորանք էր ոչ միայն Հայաստանի, այլև Ռուսաստանի համար. «Լազարյան ակումբ»

Բաքվի ռազմական շքերթը վիրավորանք էր ոչ միայն Հայաստանի, այլև Ռուսաստանի համար. «Լազարյան ակումբ»
11.12.2020 | 19:42

Բաքվում դեկտեմբերի 10-ին տեղի ունեցած ռազմական շքերթը վիրավորանք էր ոչ միայն Հայաստանի և հայ ժողովրդի, այլ նաև նրա դաշնակից Ռուսաստանի Դաշնության համար: Այս մասին հայտարարություն է տարածել «Լազարյան ակումբ»-ի խորհուրդը:

«Ոսկորների վրա պարերը», որոնք դեկտեմբերի 10-ին Բաքվում կազմակերպել էին, այն անվանելով «Հաղթանակի շքերթ», սադրանք էր Ադրբեջանի եւ Թուրքիայի կողմից, և Հայաստանի ու հայ ժողովրդի հրապարակային նվաստացում: Բայց ոչ միայն: Ռուսաստանն ու Հայաստանը դաշնակիցներ են: Ռուսաստանի եւ Հայաստանի քաղաքացիական հասարակությունների ներկայացուցիչներին միավորող միջազգային «Լազարյան ակումբ»-ի խորհուրդը համոզված է, որ ագրեսիվ բովանդակություն ունեցող շքերթի կազմակերպիչները վիրավորանք են հասցրել ոչ միայն Հայաստանին, այլև Ռուսաստանին: Այդ կապակցությամբ հատկապես սրբապղծություն է Ադրբեջանի նախագահի հնչեցրած արտահայտությունը, ով զուգահեռներ էր անցկացրել 1945 թվականի ֆաշիզմի դեմ Մեծ Հաղթանակի հետ: Կարծում ենք, որ նման պատմական զուգահեռները կեղծ են, վիրավորական և ավելին ՝ հանցավոր»,- ասված է «Լազարյան ակումբ»-ի խորհրդի հայտարարության մեջ:


Ըստ խորհրդի` Բաքվում կայացած շքերթը նշանակում է ոչ այլ ինչ է, քան Թուրքիայի նեոօսմանական նկրտումների լեգիտիմացում և տարածաշրջանի պատմությունն ի շահ այդ գաղափարի վերաշարադրելու փորձ:
«Դա հրապարակավ արտահայտվել է թուրք առաջնորդ պարոն Էրդողանի ներկայությամբ այդ միջոցառման ժամանակ, Էնվեր փաշայի բացահայտ հիացմունքով, ով եղել է Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության գլխավոր կազմակերպիչ, ինչպես նաև ծափահարությունների ներքո 1918 թվականի թուրքական ինտերվենտների համազգեստով զինվորականների անցումով»,- ասված է հայտարարության մեջ:


«Լազարյան ակումբ»-ի խորհուրդը նշում է, որ Հայաստանը պետք է հետևություններ անի Լեռնային Ղարաբաղի պատերազմի ծանր դասերից, միավորվի` կորուստների և հիասթափությունների դառնությունը հաղթահարելու համար: Խորհուրդը համոզված է, որ միայն հայ ժողովուրդն իրավունք ունի որոշելու իր ճակատագիրը:


«Որքան արագ հայ հասարակությունը գտնի օրինական լուծում և համաձայնության գա, այնքան արագ իրական քայլեր կձեռնարկվեն Հայաստանի պաշտպանունակության, տնտեսության վերականգնման և հայ ժողովրդի ոգու վերածննդի ուղղությամբ»,- ասված է «Լազարյան ակումբ»-ի խորհրդի հայտարարության մեջ:

Դիտվել է՝ 2728

Մեկնաբանություններ