«Իրենց երկրներում ամերիկյան հրթիռներ տեղակայելով՝ Եվրոպան ռիսկի է դիմում. ՌԴ-ն կարող է հարվածներ հասցնել այն պետությունների մայրաքաղաքներին, որտեղ ամերիկյան հեռահար զինատեսակներ են նախատեսում տեղակայել»,- հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։               
 

Ինչ դուք, ինչ ձեր թր­քա­բա­րո դի­վա­նա­գի­տու­թ­յու­նը

Ինչ դուք, ինչ ձեր թր­քա­բա­րո դի­վա­նա­գի­տու­թ­յու­նը
11.12.2020 | 01:03

Երբ ե­րեկ հայ ծե­րու­նու գլուխն է կտ­րում թուր­քը, հայ մա­նու­կի գլ­խին թա­փում ԱԹՍ-ներ, փո­շիաց­նում ու հե­տո քեզ­նից խլում հայ­րե­նիքդ, իսկ այ­սօր դու հայ­տա­րա­րում ես, թե Թուր­քիա­յի և Ադր­բե­ջա­նի հետ դի­վա­նա­գի­տա­կան հա­րա­բե­րու­թյուն­ներ պի­տի կա­ռու­ցել, ո՞վ ես դու։ Երբ ողջ պատ­մու­թյունդ փաս­տում է, որ թուրքն ան­մարդ­կա­յին դա­ժա­նու­թյամբ ոչն­չաց­րել, ցե­ղաս­պա­նել է քեզ, դու քո աչ­քով նաև այ­սօր տե­սար, թե ինչ վայ­րագ ցե­ղի ու ար­նա­խու­մի հետ գործ ու­նես, բայց դու հի­մա ա­սում ես, թե մեր գե­րի­նե­րին այն­տեղ լավ են վե­րա­բեր­վում, ո՞վ ես դու։ Երբ օ­տա­րը հաս­կա­նում է, որ հա­յը եր­բեք չի կա­րող թուր­քի հետ կողք կող­քի ապ­րել, իսկ դու փու­թա­ջա­նո­րեն թուրք ես նե­րում ու խա­ղաղ գո­յակ­ցել ես ու­զում նրա հետ, ո՞վ ես վեր­ջա­պես դու։
Դու կա­րո՞ղ ես հայ հա­մար­վել, քո մեջ կա՞ն հայն ու Հա­յաս­տա­նը, Ար­ցա­խը։ Հա­զիվ թե։

Բայց դու մեկ քայլ էլ ես ա­ռաջ գնում ու հան­կարծ վեր ես թռ­չում, թե ինչ­պես կա­րող է ընդ­դի­մու­թյան թեկ­նա­ծուն ա­սել՝ «ե­թե հա­կա­թուր­քա­կան ա­լյանս ստեղծ­վի, Հա­յաս­տա­նը դրա մեջ է լի­նե­լու»։ Ին­չու՞ եք այդ­քան ծանր տա­նում մի բան, ո­րի ստեղ­ծումն ու մեր այն­տեղ հայ­տն­վե­լը կա­րող են մեզ հա­մար փր­կօ­ղակ դառ­նալ։ Հա՜յ-հա­րա՜յ, Թուր­քիան կլ­սի ու կհար­ձակ­վի մեզ վրա։ Իսկ մի քա­նի օր ա­ռաջ ո՞վ էր հար­ձակ­վել, ո՞վ ձեզ­նից խլեց հայ­րե­նիքն ու ձեր փայ­փա­յած ղե­կա­վա­րի ձեռ­քով Հա­յաս­տա­նի դռ­նե­րը Մեղ­րիով բա­ցեց նրա ա­ռաջ։ Թե՞ մտա­ծում եք, որ այս մեծ կտո­րը կուլ տա­լուց հե­տո Թուր­քիան հան­գիստ իր տեղն է նս­տե­լու։ Այդ մենք պի­տի շա­հագր­գիռ լի­նենք ու ա­մեն ինչ ա­նենք, որ նման ա­լյանս ձևա­վոր­վի, ո­րով­հետև այս տա­րա­ծաշր­ջա­նում Թուր­քիան Ռու­սաս­տա­նի հետ դար­ձավ կարևոր դե­րա­կա­տար։ Կամ մենք պի­տի դաշ­նակ­ցենք Թուր­քիա­յի հետ ու ձեր սի­րած դի­վա­նա­գի­տու­թյամբ հա­րա­բեր­վենք, կամ Ռու­սաս­տա­նի հետ ու նոր ո­րա­կի հա­րա­բե­րու­թյուն­ներ կա­ռու­ցենք։ Ե­թե մտա­ծում եք հենց «դի­վա­նա­գի­տո­րեն» հա­րա­բեր­վե­ցիք Թուր­քիա­յի հետ, նա կա­սի՝ հա­նուն ձեզ հրա­ժար­վում եմ պան­թուր­քիս­տա­կան նկր­տում­նե­րից, ձեզ վե­րաց­նե­լու դա­րա­վոր ե­րա­զան­քից, սխալ­վում եք։ Բայց ա­մե­նա­կարևո­րը՝ Թուր­քիա­յի ձեռ­քը կբռ­նեք ու Ռու­սաս­տա­նին էլ ձեր սի­րած ձևով վեր­ջա­պես «տե­ղը կդ­նեք»։ Թե այս ա­մե­նից հե­տո ինչ կս­տաց­վի, դժ­վար չէ են­թադ­րե­լը։


Բայց լավ կլի­նի մինչ Թուր­քիա­յի հետ հե­ռա­հար դի­վա­նա­գի­տու­թյուն կա­ռու­ցե­լը, նախ բա­նա­կը վե­րա­զի­նեք, բայց հա­կա­ռա­կի պես թուրք-ադր­բե­ջա­նա­կան տան­դե­մը այդ հար­ցում չի կա­րող օգ­նել ձեզ, նրանք միայն կա­րող են «վե­րե­լա­կա­յին դի­վա­նա­գի­տու­թյամբ» մեզ­նից խլած զեն­քը շքեր­թով ներ­կա­յաց­նել, Հա­յաս­տան պե­տու­թյան ար­ժա­նա­պատ­վու­թյու­նը զրո­յի հա­վա­սա­րեց­նել։ Բայց հոգ չէ, դուք կարևո­րը Թուր­քիա­յի և Ադր­բե­ջա­նի հետ հա­րա­բե­րու­թյուն­ներ կա­ռու­ցեք ու խոր կսկ­ծով ըն­դու­նեք հա­կա­թուր­քա­կան ձևա­չա­փե­րին միա­նա­լը։


Ռու­զան ԽԱ­ՉԱՏ­ՐՅԱՆ

Դիտվել է՝ 6513

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ