«Իրենց երկրներում ամերիկյան հրթիռներ տեղակայելով՝ Եվրոպան ռիսկի է դիմում. ՌԴ-ն կարող է հարվածներ հասցնել այն պետությունների մայրաքաղաքներին, որտեղ ամերիկյան հեռահար զինատեսակներ են նախատեսում տեղակայել»,- հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։               
 

Երեկ երեկոյան Հայաստան տեղափոխված երեք գերիները տարեց քաղաքացիներ են

Երեկ երեկոյան Հայաստան տեղափոխված երեք գերիները տարեց քաղաքացիներ են
10.12.2020 | 12:32

Ռուս խաղաղապահների միջնորդությամբ երեկ երեկոյան Ադրբեջանից Հայաստան տեղափոխված երեք գերիները տարեց քաղաքացիական անձինք են, որոնք մնացել էին իրենց բնակավայրերում ադրբեջանական ներխուժման ժամանակ, գիշերը Ֆեյսբուքում գրել է Արցախի մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանը։

«Նրանք հայկական կողմին են փոխանցվել առաջնահերթության սկզբունքով, առողջական լուրջ խնդիրներ ունենալու պատճառով։ Նրանց հետ միասին հայկական կողմին է փոխանցվել նաև մեկ այլ տարեց անձի մարմինը, որը մահացել է ադրբեջանական գերության մեջ՝ մեզ համար դեռևս անհայտ հանգամանքներում: Նշված անձանց հարազատներն արդեն պատշաճ տեղեկացվել են նրանց վերադարձի մասին», - փոխանցում է Բեգլարյանը։
Արցախի օմբուդսմենը հայտնում է նաև, որ Հայաստանի օմբուդսմեն Արման Թաթոյանի հետ համադրում են մարդու իրավունքների պաշտպանությանն ուղղված աշխատանքները, որոնց շրջանակում համապատասխան գործողություններ են կատարելու վերադարձված անձանց իրավունքներին առնչվող հանգամանքները պարզելու ուղղությամբ:

«Մենք նաև շարունակում ենք համատեղ ջանքերը գերիների ու անհայտ կորածների վերաբերյալ տվյալների հավաքագրման ու վերլուծության, պետական լիազոր մարմիններին հնարավորինս աջակցելու, միջազգային տարբեր կառույցներում առնչվող հարցերի բարձրացման ուղղությամբ», - գրել է Արտակ Բեգլարյանը։

Դիտվել է՝ 4312

Մեկնաբանություններ