«Իրենց երկրներում ամերիկյան հրթիռներ տեղակայելով՝ Եվրոպան ռիսկի է դիմում. ՌԴ-ն կարող է հարվածներ հասցնել այն պետությունների մայրաքաղաքներին, որտեղ ամերիկյան հեռահար զինատեսակներ են նախատեսում տեղակայել»,- հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։               
 

Արա Այվազյան. Մոտ ժամանակներս ակնկալում ենք տարածաշրջան ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների այցը

Արա Այվազյան. Մոտ ժամանակներս ակնկալում ենք տարածաշրջան ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների այցը
07.12.2020 | 23:04

Լավրովի հետ ասուլիսի ժամանակ, Ադրբեջանը եւ Հայաստանը Ղարաբաղյան կարգավորման հարցով հանդիպում անցկացնելու հարցին ԱԳ նախարար Արա Այվազյանը պատասխանել է, որ եռակողմ հայտարարությունը անկյունաքարային էր կրակը դադարեցնելու վերաբերյալ, սակայն բանակցությունները կարող են տեղի ունենալ, երբ հակամարտության գոտում իրավիճակը կայունանա:

«Մենք մոտ ժամանակներս ակնկալում ենք տարածաշրջան ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների այցը, խորհրդակցություններ միջնորդների եւ ԱԳՆ ղեկավարների միջեւ: Հետագայում հնարավոր է հող նախապատրաստել նոր բանակցային գործընթացի համար», ասել է նա: Սերգեյ Լավրովը նշել է, որ Մոսկվան ողջունում է Բաքվի եւ Երեւանի ցանկացած քայլ՝ ուղղված ԼՂ-ում իրավիճակի կարգավորմանը, սակայն բարձր մակարդակով շփման ժամկետները իրենք պետք է որոշեն:

Դիտվել է՝ 1414

Մեկնաբանություններ