«Իրենց երկրներում ամերիկյան հրթիռներ տեղակայելով՝ Եվրոպան ռիսկի է դիմում. ՌԴ-ն կարող է հարվածներ հասցնել այն պետությունների մայրաքաղաքներին, որտեղ ամերիկյան հեռահար զինատեսակներ են նախատեսում տեղակայել»,- հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։               
 

Արա Այվազյանը հանդիպել է Ստանիսլավ Զասին

Արա Այվազյանը հանդիպել է Ստանիսլավ Զասին
07.12.2020 | 22:53

Դեկտեմբերի 6-ին Մոսկվայում ԱԳ նախարար Արա Այվազյանը հանդիպեց ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասի հետ։ Կողմերն անդրադարձան ՀԱՊԿ քարտուղարության գործունեությանը, Կազմակերպության արդյունավետության բարձրացմանը վերաբերող հարցերի լայն շրջանակի:

Քննարկեցին այս տարվա նոյեմբեր-դեկտեմբերի՝ կազմակերպության կանոնադրական մարմինների նիստերի և ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի դեկտեմբերի 2-ի նստաշրջանին ընդունված որոշումները: ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարին տեղեկացրեց ՀԱՊԿ ընթացիկ գործունեության մասին:

Դիտվել է՝ 1134

Մեկնաբանություններ