ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ ուկրաինական զորքերի հարձակումը Կուրսկի շրջանում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին իսկական երկընտրանքի առաջ է կանգնեցնում. սա տեղի ունեցողի վերաբերյալ ամերիկացի առաջնորդի առաջին պաշտոնական մեկնաբանությունն է։ «Մենք անմիջական, մշտական կապի մեջ ենք ուկրաինացիների հետ։ Սա այն ամենն է, ինչ ես կարող եմ ասել դրա մասին, քանի դեռ հարձակումը շարունակվում է», - ըստ Ֆրանսպրես գործակալության՝ հայտարարել է Բայդենը:               
 

ԵԱՀԿ Մինսկի խումբը կոչ է անում բոլոր օտարերկրյա վարձկաններին արագ հեռանալ Լեռնային Ղարաբաղի տարածաշրջանից

ԵԱՀԿ Մինսկի խումբը կոչ է անում բոլոր օտարերկրյա վարձկաններին արագ հեռանալ Լեռնային Ղարաբաղի տարածաշրջանից
03.12.2020 | 22:30

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների պատվիրակության ղեկավարները հանդես են եկել հայտարարությամբ՝ ողջունելով Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողությունների դադարեցումը: ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրները Հայաստանին և Ադրբեջանին կոչ են անում շարունակել կատարել իրենց պարտավորությունները, որոնք նախատեսված են նոյեմբերի 9-ի հայտարարության մեջ, հրադադարի ռեժիմի վերաբերյալ իրենց նախորդ պարտավորությունները: Համանախագահ երկրները կարևորում են Ռուսաստանի կողմից Ադրբեջանի և Հայաստանի հետ համաձայնեցված միջոցառումների նշանակությունը՝ ռազմական գործողությունների չվերսկսումը երաշխավորելու համար: Նրանք նաև կոչ են անում բոլոր օտարերկրյա վարձկաններին լիարժեք և արագ հեռանալ տարածաշրջանից և կոչ են անում բոլոր կողմերին հեշտացնել այս հեռացումը:

Համանախագահ երկրները հիշեցնում են Հայաստանին և Ադրբեջանին միջազգային մարդասիրական իրավունքի պահանջները կատարելու իրենց պարտավորության մասին, մասնավորապես՝ ռազմագերիների փոխանակման և դիակների վերադարձի հետ կապված: Դրանք ընդգծում են Լեռնային Ղարաբաղի հակամարտության արդյունքում տեղահանված մարդկանց կամավոր, անվտանգ, արժանապատիվ և կայուն վերադարձի պայմանների երաշխավորման կարևորությունը, այդ թվում` վերջին ռազմական գործողությունների ընթացքում: Դրանք ընդգծում են պատմական և կրոնական ժառանգության պաշտպանության կարևորությունը Լեռնային Ղարաբաղում և նրա շրջակայքում: Համանախագահ երկրները կոչ են անում Ադրբեջանին և Հայաստանին լիարժեք համագործակցել համապատասխան միջազգային կազմակերպությունների հետ` այդ ոլորտներում իրենց պարտավորությունները կատարելու և մարդասիրական հասանելիություն ապահովելու համար:
Համանախագահ երկրները դիմում են միջազգային հանրությանը, այդ թվում՝ ԿԽՄԿ-ին, ՄԱԿ-ի ինստիտուտներին և այլ համապատասխան կառույցներին, ԵԱՀԿ Մինսկի խմբի առանձին երկրներին համակարգված ձեռնարկել կոնկրետ քայլեր Լեռնային Ղարաբաղում և հարակից տարածքներում մարդասիրական իրավիճակը բարելավելու ուղղությամբ:

Համանախագահները նաև վերահաստատում են իրենց ամուր աջակցությունը ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի և նրա թիմի շարունակական աշխատանքին:
Համանախագահ երկրները հորդորում են Հայաստանին և Ադրբեջանին օգտվել գործող հրադադարից՝ համանախագահների հովանու ներքո բանակցություններ վարելու կայուն խաղաղության վերաբերյալ: Այդ համատեքստում համանախագահ երկրները հորդորում են կողմերին հնարավորինս շուտ ընդունել տարածաշրջանում համանախագահներին և պարտավորվել առարկայական բանակցություններ վարել բոլոր չլուծված խնդիրները լուծելու համար` համաձայնեցված ժամանակացույցով:


ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրները հիշեցնում են իրենց վճռականությունը վեճերը լուծելու համար ուժի չկիրառման կամ սպառնալիքի նկատմամբ: Նրանք կրկնում են իրենց հետևողական և միասնական դիրքորոշումը՝ հօգուտ բանակցային, համապարփակ և կայուն կարգավորման հակամարտության մնացած բոլոր հիմնական առարկայական հիմնախնդիրները՝ համահունչ թե Հայաստանին, թե Ադրբեջանին հայտնի հիմնարար սկզբունքներին և տարրերին: Համանախագահ երկրները շարունակում են լիովին հավատարիմ մնալ այդ նպատակին հետամուտ լինելուն՝ տարածաշրջանում խաղաղության, կայունության և բարգավաճման խթանման իրենց երկարամյա ջանքերին:

Դիտվել է՝ 2009

Մեկնաբանություններ