«Իրենց երկրներում ամերիկյան հրթիռներ տեղակայելով՝ Եվրոպան ռիսկի է դիմում. ՌԴ-ն կարող է հարվածներ հասցնել այն պետությունների մայրաքաղաքներին, որտեղ ամերիկյան հեռահար զինատեսակներ են նախատեսում տեղակայել»,- հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։               
 

Նիկոլ Փաշինյանը չի մեկնի Մոսկվա

Նիկոլ Փաշինյանը չի մեկնի Մոսկվա
30.11.2020 | 23:01

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինի հետ՝ վերջինիս նախաձեռնությամբ: Միխայիլ Միշուստինը տեղեկացրել է, որ ելնելով համաճարակային իրավիճակից, դիմել է ԵՏՀ -ին՝ Եվրասիական միջկառավարական խորհրդի հերթական նիստը, որը դեկտեմբերի 4-ին պետք է կայանար Մոսկվայում, իրականացվի հեռահար եղանակով: Զրուցակիցները քննարկել են նաև հայ-ռուսական դաշնակցային հարաբերությունների օրակարգին վերաբերող հարցեր:

Դիտվել է՝ 1856

Մեկնաբանություններ