«Իրենց երկրներում ամերիկյան հրթիռներ տեղակայելով՝ Եվրոպան ռիսկի է դիմում. ՌԴ-ն կարող է հարվածներ հասցնել այն պետությունների մայրաքաղաքներին, որտեղ ամերիկյան հեռահար զինատեսակներ են նախատեսում տեղակայել»,- հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։               
 

Լավրովն Արա Այվազյանի հետ քննարկել է նրա այցը Մոսկվա

Լավրովն Արա Այվազյանի հետ քննարկել է նրա այցը Մոսկվա
29.11.2020 | 17:28

ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը ՀՀ ԱԳ նախարար Արա Այվազյանի հետ հեռախոսով քննարկել է նրա՝ դեկտեմբերի 7-ին Մոսկվա նախատեսված այցը և Լեռնային Ղարաբաղի հարցով նոյեմբերի 9-ի հայտարարության իրականացման ընթացքը՝ ասվում է ՌԴ ԱԳՆ հաղորդագրությունում։

Հայկական կողմի հաղորդագրության համաձայն՝ հեռախոսազրույցի ընթացքում նախարարները «ի շարունակություն վերջին շրջանում տեղի ունեցող ակտիվ շփումների, հանգամանալից անդրադարձել են նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության իրականացման ընթացքին, այդ թվում՝ հումանիտար խնդիրների շուտափույթ կարգավորմանը»:

Դիտվել է՝ 2362

Մեկնաբանություններ