Նովոսիբիրսկի մարզում մեկնարկել են Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության «Кобальт-2024» հատուկ զորավարժությունները։ Ըստ ТАСС գործակալության՝ փորձարկվելու են զենքի, ռազմական տեխնիկայի նոր նմուշներ, անօդաչու թռչող սարքերի կիրառման տակտիկական հնարքներ։ Միջոցառմանը մասնակցում են Ռուսաստանի Դաշնությունը, Բելառուսը, Ղազախստանը, Տաջիկստանը և Ղրղզստանը: Զորավարժություններին Հայաստանը չի մասնակցում։                
 

Անհետ կորած զինվորների որոնողական աշխատանքներն առաջիկայում կիրականացվեն նաև Հադրութի և Ֆիզուլիի շրջաններում

Անհետ կորած զինվորների որոնողական աշխատանքներն առաջիկայում կիրականացվեն նաև Հադրութի և Ֆիզուլիի շրջաններում
26.11.2020 | 14:37

Զոհված զինծառայողների մարմինների որոնողական աշխատանքներն ընթանում են Հադրութի շրջանի Տող համայնքի տարածքում, Ասկերանի վերին ենթաշրջանում, մասնավորապես՝ Սղնախ համայնքում, Շուշիի շրջանի Քարին տակ ուղղությամբ, Մարտակերտի շրջանի Մատաղիս-Թալիշ ուղղություններում և Քաշաթաղի շրջաններում՝ տեղեկացնում են ԱՀ ԱԻՊԾ-ից։

Հաջորդ ուղղությունները լինելու են Ֆիզուլին և Հադրութը։ Աշխատանքներ կիրականացվեն նաև Ջաբրայիլի տարածքում։ Անհետ կորած զինվորների հարազատների հայտարարության վերաբերյալ, որ որոնողական աշխատանքները ժամանակավորապես դադարեցվել են, քանի որ տարածքում ականազերծման աշխատանքներ են իրականացվում, ԱԻՊԾ-ից պարզաբանեցին, որ որոնողական խմբերից առաջ գնում են սակրավորները, իսկ օրեր առաջ տեղի ունեցած պայթյունը մեր սակրավորների մեղքով չի եղել։ Ադրբեջանցիներներն իրենք են ցանկացել առջևից գնալ՝ մտածելով, որ տարածքում ականներ չկան, ինչի հետևանքով պայթյուն է տեղի ունեցել։

Դիտվել է՝ 2505

Մեկնաբանություններ