«Իրենց երկրներում ամերիկյան հրթիռներ տեղակայելով՝ Եվրոպան ռիսկի է դիմում. ՌԴ-ն կարող է հարվածներ հասցնել այն պետությունների մայրաքաղաքներին, որտեղ ամերիկյան հեռահար զինատեսակներ են նախատեսում տեղակայել»,- հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։               
 

Նոր սկանդալ Թուրքիայի և ԵՄ-ի միջև

Նոր սկանդալ Թուրքիայի և ԵՄ-ի միջև
23.11.2020 | 22:42

Դեպի Լիբիա զենքի մաքսանենգությունը կանխելուն ուղղված ԵՄ առաքելությունը սկանդալի պատճառ է դարձել: «Շպիգել»-ը գրում է, որ նոյեմբերի 22-ին Բունդեսվերի գլխավոր տեսուչը ցանկացել է ստուգել թուրքական նավը, Անկարան թույլ չի տվել ստուգել նավը: Թուրքական «Ռոզալին Ա» բեռնատարը կիրակի օրը կանգնեցվել է Լիբիայի արևելքում գտնվող Բենղազի քաղաքից 200 կիլոմետր հյուսիս: Գերմանական «Համբուրգ» ֆրեգատը ԵՄ ղեկավարած «Իրինի» առաքելությունից ստացել է ցուցումներ, որ զենքն անօրինական ճանապարհով է մտնելու Լիբիա: Անկարայի մերժումը ստանալուց հետո գերմանացի զինվորները ստիպված են եղել դադարեցնել բեռի ստուգումը: «Ռոզալին Ա»-ն շարունակել է ճանապարհը դեպի Լիբիա:

Դիտվել է՝ 1359

Մեկնաբանություններ