«Իրենց երկրներում ամերիկյան հրթիռներ տեղակայելով՝ Եվրոպան ռիսկի է դիմում. ՌԴ-ն կարող է հարվածներ հասցնել այն պետությունների մայրաքաղաքներին, որտեղ ամերիկյան հեռահար զինատեսակներ են նախատեսում տեղակայել»,- հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։               
 

Վլադիմիր Սոլովյով. Պարտության մեղքը միշտ էլ գերագույն հրամանատարինն է, բայց Փաշինյանը պատրաստ է պատժել բոլորին՝ բացի իրենից

Վլադիմիր Սոլովյով. Պարտության մեղքը միշտ էլ գերագույն հրամանատարինն է, բայց Փաշինյանը պատրաստ է պատժել բոլորին՝ բացի իրենից
19.11.2020 | 23:02

Հեռուստամեկնաբան Վլադիմիր Սոլովյովն իր Полный контакт. Соловьёв LIVE հաղորդման ժամանակ անդրադարձել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի 6 ամսվա կառավարության ամենակարևոր անելիքների ճանապարհային քարտեզին՝ ընդգծելով, որ ներառված կետերն իր «զարմանքն են առաջացնում»:

«Մի հարցում ունեմ Փաշինյանին. Փաշինյանը չի՞ հասկացել, որ պարտվել է պատերազմում և որ նրան փրկել է Ռուսաստանը: Ինչպե՞ս է Փաշինյանը պատրաստվում արցախցիներին իրենց տներ վերադարձնել, դա առայժմ ապահովում են մեր խաղաղապահները: Ինչպե՞ս է պատրաստվում վերականգնել Արցախի բնականոն կյանքը, եթե Արցախի մի մասը նա կորցրել է: Ինչպե՞ս է պատրաստվում վերսկսել ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացը՝ հաշվի առնելով, որ այդ խաղաղ գործընթացում ստիպված է լինելու խոսել Ալիևի հետ: Ինչպե՞ս է նա հիմա պատկերացնում այդ զրույցը՝ հաշվի առնելով, ինչպես էր նա ժամանակին թրոլինգի ենթարկում Ալիևին և ինչպես նա պատասխանեց Փաշինյանին: Պարտության մեղքը միշտ էլ գերագույն հրամանատարինն է, բայց նա պատրաստ է պատժել բոլորին՝ բացի իրենից»,-ասել է Սոլովյովը: Նա ընդգծել է, որ Փաշինյանը, երկուսուկես տարի իշխանության ղեկին գտնվելով, ժամանակը չի օգտագործել բանակը պատերազմին նախապատրաստելու համար, չի վերագործարկել երկրի տնտեսությունն ու հզոր հակակոռուպցիոն միջոցառումներ չի իրագործել: «Իսկ հիմա Փաշինյանն ասում է՝ ինձ կես տարի տվեք, միթե՞ հայ ժողովրդի ցավը դրանով կամոքվի: Կամ էլ նորից ամեն ինչում մեղավոր կլինի Ռուսաստանը»,-նշել է Սոլովյովը: Նա նաև անդրադարձել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի՝ օրերս տված հարցազրույցին, որում նա ամենայն մանրամասնությամբ անդրադարձել է ԼՂ վերաբերյալ եռակողմ հայտարարությանն ու դրան նախորդած դեպքերին: «Պուտինն ուղիղ ասաց՝ «ո՛չ, Փաշինյանը դավաճան չէ», բայց իմ կարծիքով՝ դավաճան չլինելով՝ Փաշինյանը, ամենայն հավանականությամբ, չունի գերագույն գլխավոր հրամանատար լինելու համար անհրաժեշտ որակներ»,-նշել է Սոլովյովը՝ ընդգծելով, որ հոկտեմբերի 19-20-ի քննարկումների մանրամասները վկայում են, որ Փաշինյանը չի տիրապետում իրական վիճակին, չի հասկանում ինչ է կատարվում իր բանակում, ինչ դերքերում է գտնվում և ինչպես վարվել:

Դիտվել է՝ 1307

Մեկնաբանություններ