Գազայի հատվածում և Լիբանանում հրադադարի մասին Իսրայելի համաձայնությունը կարող է ազդել հոկտեմբերի 26-ի հարձակումից հետո հրեական պետությանը հակահարված տալու Իրանի որոշման վրա՝ հայտարարել է ԻԻՀ նախագահ Մասուդ Փեզեշքիանը։ «Նրանք լավ գիտեն, որ եթե որևէ սխալ թույլ տան Իրանի Իսլամական Հանրապետության դեմ, կստանան ջախջախիչ պատասխան»,- ասել է նա:               
 

Նաիրա ԱՂՎԱՆՅԱՆ. Անգամ ամենափոքր օգնությունը կարող է կյանք տալ իմ երիտասարդ աղջկան

Նաիրա ԱՂՎԱՆՅԱՆ. Անգամ ամենափոքր օգնությունը կարող է կյանք տալ իմ երիտասարդ աղջկան
28.05.2013 | 17:06

2011 թ. հոկտեմբերի 7-ին 20-ամյա ՍԱԹԵՆԻԿ ՄԻՐԶՈՅԱՆԸ տարել է քթի միջնապատի վիրահատություն Էրեբունի բժկական կենտրոնում: Մինչ վիրահատությունը Սաթենիկը ոչ մի առողջական խնդիր չի ունեցել, բայց վիրահատությունից անմիջապես հետո ընկել է կոմայի մեջ՝ այդ վիճակում մնալով 6 ամիս:

Կոմայից դուրս գալուց անցել է 1 տարի, բայց նրա առողջական վիճակում չնչին փոփոխություններ են նկատվում: Այդ 1 տարվա ընթացքում կենտրոնի բժիշկներն արել են իրենց հնարավորության սահմաններում ամեն բան նրա ապաքինման համար, սակայն դեռ կան բազմաթիվ առողջական խնդիրներ, որ խոչընդոտում են Սաթենիկի լիարժեք ապաքինմանը:

Սաթենիկի հետ պատահածն ամբողջ աշխարհի մասշտաբով հազվադեպ է պատահում: Նրա վիճակն անհասկանալի է նաև բժիշկների համար: Նշենք, որ աղջիկը 10 տարի հաճախել է լատինամերիկյան պարերի, և եթե նրա մոտ ինչ-որ առողջական խնդիր լիներ, դա ակնհայտ կլիներ պարապմունքների ժամանակ:

Կենտրոնի բժիշկներն այլևս ի զորու չեն Սաթենիկի առողջական վիճակը բարելավել և խուրհուրդ են տալիս բուժումը շարունակել Եվրոպայի առաջատար բժշկական կենտրոններից մեկում:

Այսօր մի շարք մասնագետների պնդմամբ Սաթենիկի վերականգնողական բուժումը կարող է իրականացվել միայն Եվրոպայի կենտրոնական կլինիկաներում, որի համար պահանջվում է բավականին մեծ գումար:

Սաթենիկին բնականոն կյանք վերադարձնելու միակ հույսն այժմ կախված է գործարարների, հասարակական կազմակերպությունների ու անհատ քաղաքացիների բարեգթությունից:

Որպես ծնող՝ խնդրում եմ բոլոր բարերար մարդկանց օգնություն ցուցաբերել Սաթենիկին: Անգամ ամենափոքր օգնությունը կարող է կյանք տալ իմ երիտասարդ աղջկան:

Նրանք, ովքեր ցանկանում են օգնել, կարող են փոխանցում կատարել հետևյալ հաշվեհամարներով:

004-0157-001 CUA AMD MIRZOYAN ARMEN / MIRZOYAN SATENIK
-------------------------------------------------------------------------------------------------
004-0157-101 CUA USD MIRZOYAN ARMEN / MIRZOYAN SATENIK

BENEFICIARY BANK
HSBC Bank Armenia cjsc Yerevan, Armenia
SWIFT address: MIDLAM22

CORRESPONDENT BANK
HSBC Bank USA
New York US
SWIFT address: MRMDUS33
Chips: //CP:108 Correspondent A/C No. 000-05145-4
ABA: 021001088
-------------------------------------------------------------------------------------------------
004-0157-102 CUA EUR MIRZOYAN ARMEN / MIRZOYAN SATENIK

BENEFICIARY BANK
HSBC Bank Armenia cjsc Yerevan, Armenia
SWIFT address: MIDLAM22

CORRESPONDENT BANK
HSBC Bank plc
SWIFT address: MIDLGB22
IBAN: GB52MIDL40051539024668
-------------------------------------------------------------------------------------------------

Նախապես շնորհակալություն ենք հայտնում թե՛ բարոյական, թե՛ նյութական աջակցության համար:

Դիտվել է՝ 4607

Մեկնաբանություններ