ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ ուկրաինական զորքերի հարձակումը Կուրսկի շրջանում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին իսկական երկընտրանքի առաջ է կանգնեցնում. սա տեղի ունեցողի վերաբերյալ ամերիկացի առաջնորդի առաջին պաշտոնական մեկնաբանությունն է։ «Մենք անմիջական, մշտական կապի մեջ ենք ուկրաինացիների հետ։ Սա այն ամենն է, ինչ ես կարող եմ ասել դրա մասին, քանի դեռ հարձակումը շարունակվում է», - ըստ Ֆրանսպրես գործակալության՝ հայտարարել է Բայդենը:               
 

Մալիին կհատկացվի 50 միլիոն դոլար

Մալիին կհատկացվի 50 միլիոն դոլար
29.01.2013 | 15:39

Աֆրիկյան միությունը խոստացել է 50 միլիոն դոլար հատկացնել կոալիցիոն ուժերին, որոնք պետք է օգնեն Մալիի կառավարությանը իսլամիստ գրոհայինների դեմ պայքարում։ Այդ մասին հայտարարվել է Եթովպիայի մայրաքաղաքում անցկացված աֆրիկյան պետությունների ղեկավարների երկօրյա համաժողովի ավարտին։
Այսօր Եթովպիայի մայրաքաղաքում կանցկացվի դոնոր երկրների միջազգային համաժողով։ Մասնակիցները հույս ունեն հավաքել մի քանի տասնյակ միլիոն դոլար։ Նշենք, որ կիրակի Եվրամիությունը նույնպես խոստացել էր կոալիցիոն ուժերին հատկացնել ավելի քան 65 միլիոն դոլար։

Դիտվել է՝ 1113

Մեկնաբանություններ