ԱՄՆ-ի ներկայիս վարչակազմի կողմից նախկին նախագահ Դոնալդ Թրամփի շուրջ ստեղծված մթնոլորտն է հրահրել նրա դեմ մահափորձը՝ հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը: «Ռուսաստանի Դաշնությունը չի կարծում, որ մահափորձը կազմակերպվել է ԱՄՆ-ի գործող իշխանության կողմից, սակայն թեկնածու Թրամփի շուրջ մթնոլորտը դրդել է նրան, ինչին այսօր բախվել է Ամերիկան»,- շեշտել է նա:               
 

Urbi et Orbi` քաղաքին և աշխարհին

Urbi et Orbi` քաղաքին և աշխարհին
27.12.2012 | 11:09

Հռոմի պապ Բենեդիկտոս 16-րդը Ծննդյան տոների առիթով Հռոմի Սուրբ Պետրոս տաճարում տոնական պատարագ է մատուցել: Իր քարոզում նա ասել է, որ որքան արագ ենք մենք տեղաշարժվում, այնքան արդյունավետ են դառնում միջոցները, որոնք խնայում են ժամանակը, և այդքան ավելի քիչ ժամանակ է մնում մարդկանց, նրանց ազատ տարածք չի մնում Աստծո համար: Բենեդիկտոս 16-րդը հիշեցրել է, որ այն վայրերում, որտեղ Տերը մոռացված է կամ մերժված, այլևս խաղաղություն չկա, սակայն այսօր լայնորեն տարածված է այն կարծիքը, որ կրոնները, մասնավորապես մոնոթեիզմը, բռնության և պատերազմի պատճառ են աշխարհում, և անհրաժեշտ է մարդկությանը նախ կրոններից ազատել: Հռոմի պապը աղոթել է, որ իսրայելցիներն ու պաղեստինցիները կարողանան ապրել ազատության ու խաղաղության պայմաններում, որպեսզի Լիբանանում, Սիրիայում և մյուս երկրներում խաղաղություն հաստատվի: Բենեդիկտոս 16-րդը աղոթել է, որ աշխարհում հաստատվի խաղաղություն, և պատերազմի փոխարեն մարդիկ զբաղվեն տառապողներին օգնելով, որպեսզի բոլոր մարդիկ դառնան «խաղաղության աշխարհի մարդիկ», իսկ նրանք, ովքեր կարծում են, թե պետք է բռնություն գործադրել հանուն Տիրոջ, կարողանան հասկանալ բռնության ամբողջ անհեթեթությունը:

Աղոթքին հաջորդել է ծննդյան տոների ավանդական ուղերձը` Urbi et Orbi` Քաղաքին և Աշխարհին` շնորհավորելով ամբողջ աշխարհի կաթոլիկներին Քրիստոսի ծննդյան տոնի առիթով:

Դիտվել է՝ 1314

Մեկնաբանություններ