Մոսկվան ԱՄՆ-ին կոչ է արել «քիթը չխոթել» Ռուսաստանի Դաշնության և Իրանի ռազմատեխնիկական համագործակցության մեջ՝ ըստ РИА Новости-ի, հայտարարել է ՌԴ փոխարտգործնախարար Սերգեյ Ռյաբկովը: «Մեր համագործակցությունը ժամանակի փորձություն է անցել։ Այն բացասական ձևով չի ազդում որևէ մեկի անվտանգության կամ տարածաշրջանային հավասարակշռության վրա»,- շեշտել է դիվանագետը։               
 

Իրանը բոյկոտում է «Օսկարը»

Իրանը բոյկոտում է «Օսկարը»
25.09.2012 | 13:07

Իրանի մշակույթի նախարարը հայտարարել է, որ իր երկիրը ԱՄՆ-ում նկարահանված «Մահմեդականների անմեղությունը» ֆիլմի պատճառով բոյկոտում է «Օսկար» մրցանակաբաշխությունը։
Ինչպես հաղորդում են իրանական լրատվամիջոցները, Մոհամադ Հասեյնին այդ ֆիլմն անվանել է անթույլատրելի վիրավորանք մահմեդականության առաջնորդի նկատմամբ և կոչ է արել մահմեդական մյուս երկրներին նույնպես բոյկոտել կինոաշխարհում հեղինակավոր այդ մրցանակաբաշխությունը։
Նշենք, որ 2012թ. փետրվարին`«Օսկարի» հերթական մրցանակաբաշխության ընթացքում, «Օտարալեզու լավագույն ֆիլմ» անվանակարգում հաղթող է ճանաչվել իրանցի Ասգար Ֆարհադիի ֆիլմը:

Դիտվել է՝ 1280

Մեկնաբանություններ