Մահափորձ է տեղի ունեցել ԱՄՆ-ի նախկին նախագահ և նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփի դեմ՝ Փենսիլվանիայի Բաթլեր քաղաքում նրա նախընտրական հանրահավաքի ժամանակ։ Թրամփի ականջն է վիրվորվել։ Երկու մարդ սպանվել է, այդ թվում՝ կրակողը՝ Փենսիլվանիայի 20-ամյա բնակիչ Թոմաս Մեթյու Քրուքսը։ Ըստ ԶԼՄ-ների, ոճրագործին գնդակահարել է Գաղտնի ծառայության դիպուկահարը։               
 

Նիդերլանդներում հաղթել է վարչապետի կուսակցությունը

Նիդերլանդներում հաղթել է վարչապետի կուսակցությունը
13.09.2012 | 12:12

Նիդերլանդների վարչապետ Մարկ Ռյուտեն հայտարարել է խորհրդարանական ընտրություններում իր գլխավորած Ազատության և ժողովրդավարության ազգային կուսակցության հաղթանակի մասին:
Ձայների 90 տոկոսի հաշվարկից հետո Ռյուտեն կստանա խորհրդարանի ստորին պալատի 150 տեղերից 41-ը: Իսկ նրա հակառակորդ ձախկենտրոնամետ աշխատանքի կուսակցությունը` Դիդերիկ Սամսոնի ղեկավարությամբ, կստանա 39 տեղ:
Ռյուտեն հայտարարել է, որ արդեն այսօր քայլեր կձեռնարկի կոալիցիոն կառավարություն ձևավորելու համար: Սակայն վարչապետը չի ընդգծել, թե հատկապես ո՞ր ուժերի հետ է վարելու բանակցություններ:

Դիտվել է՝ 1385

Մեկնաբանություններ