Մահափորձ է տեղի ունեցել ԱՄՆ-ի նախկին նախագահ և նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփի դեմ՝ Փենսիլվանիայի Բաթլեր քաղաքում նրա նախընտրական հանրահավաքի ժամանակ։ Թրամփի ականջն է վիրվորվել։ Երկու մարդ սպանվել է, այդ թվում՝ կրակողը՝ Փենսիլվանիայի 20-ամյա բնակիչ Թոմաս Մեթյու Քրուքսը։ Ըստ ԶԼՄ-ների, ոճրագործին գնդակահարել է Գաղտնի ծառայության դիպուկահարը։               
 

Այսօր Օբաման ելույթ կունենա դեմոկրատների համագումարում

Այսօր Օբաման ելույթ կունենա դեմոկրատների համագումարում
07.09.2012 | 13:43

ԱՄՆ առաջնորդ Բարաք Օբաման կոչ է անում իրեն վերընտրել նախագահի պաշտոնում: Նա դա բացատրում է նրանով, որ իր կողմից վեր հանված խնդիրները հնարավոր չէ լուծել չորս տարվա ընթացքում:

Այսօր երեկոյան Օբաման ելույթ կունենա Շառլոթ քաղաքում ընթացող դեմոկրատների համագումարում և կհայտարարի, որ ընդունում է իր կուսակիցների պաշտոնական առաջարկը` առաջադրվել նախագահական ընտրություններում: Ելույթից մի քանի ժամ առաջ հրապարակվել են տեքստի մի քանի հատվածներ, որտեղ մասնավորապես ասվում է. ,Դուք ինձ չեք ընտրել այն բանի համար, որ ես ձեզ ասեմ այն, ինչ ցանկանում եք: Դուք ինձ ընտրել եք նրա համար, որ ես ասեմ ճշմարտությունըե:
Միացյալ Նահանգներում անցկացված սոցիոլոգիական հարցումները ցույց են տալիս, որ գործող նախագահ Օբաման և նրա մրցակից, հանրապետական Միթ Ռոմնին գրեթե հավասար վարկանիշ ունեն ընտրողների մոտ:

Դիտվել է՝ 1394

Մեկնաբանություններ