Մահափորձ է տեղի ունեցել ԱՄՆ-ի նախկին նախագահ և նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփի դեմ՝ Փենսիլվանիայի Բաթլեր քաղաքում նրա նախընտրական հանրահավաքի ժամանակ։ Թրամփի ականջն է վիրվորվել։ Երկու մարդ սպանվել է, այդ թվում՝ կրակողը՝ Փենսիլվանիայի 20-ամյա բնակիչ Թոմաս Մեթյու Քրուքսը։ Ըստ ԶԼՄ-ների, ոճրագործին գնդակահարել է Գաղտնի ծառայության դիպուկահարը։               
 

Գործողությունների որոշակի տրամաբանություն, որն ընդհանուր է գրեթե բոլոր կայսրությունների համար

Գործողությունների որոշակի տրամաբանություն, որն  ընդհանուր է գրեթե բոլոր կայսրությունների համար
26.06.2023 | 10:40

Կայսրությունները ունեն գործողությունների որոշակի տրամաբանություն, որն ընդհանուր է գրեթե բոլոր կայսրությունների համար` մեկի մոտ փափուկ, մյուսի մոտ կոշտ։

Ռուսաստանյան իրադարձությունների առնչությամբ կարելի է առանձնացնել երկու հիմնական վարկած, որոնք շրջանառվում էին հայկական վերլուծական հարթությունում։

1. Կազմակերպված էր իշխանությունների կողմից այսպես ասած «չիստկա անելու» նպատակով։

2. Պրիգոժինը ուր որ է կգրավի իշխանությունը և Պուտինին «կպատժի» ու երկրում «արդարություն» կհաստատի ։

Առաջին վարկածը հիմնովին հերքման ենթակա է, քանի որ ի թիվս այլ հարցերի, կստեղծի զինված ապստամբության նախադեպ, ինչը իսկապես ծանրագույն հարված կարող է լինել պատերազմում գտնվող երկրի համար։

Նման դեպքերում ապստամբությունները դաժանորեն ճնշվում են, որպեսզի դրա նախադեպը չլինի, իսկ այս դեպքում ապստամբության առաջնորդն ապաստան է ստանում Բելոռուսում, այլ կերպ ասած` ՌԴ համար վերահսկելի գոտում։

Սա նշանակում է, որ Վ. Պուտինը ժամանակ է ստանում ներքին ռեֆորմների, վերադասավորումների և նման օպերացիաների նախադրյալների վերացման համար, ինչից հետո կարծում եմ` անպայման կհիշեն նաև Պրիգոժինին։

Երկրորդ վարկածը, թե իբր ուր որ է կգրավի իշխանությունը, ևս անհեթեթություն էր, քանի որ ո՛չ հասարակական լայն աջակցություն ուներ խմբավորումը, ո՛չ անհրաժեշտ նախադրյալներ, ո՛չ ներսից պառակտված էլիտա և այլն։

Արևմտյան որոշ խմբեր փորձեցին աջակցություն կազմակերպել, սակայն դա չափազանց տեղային էր, հասարակության համար անհասկանալի էին գործողություններն ու դրանց նպատակները։

Մյուս կողմից, նման ենթադրություններ կարող էին անել դիլետանտները, ովքեր պատկերացում չունեն ռուսական քաղաքական էլիտայի, ռազմական կառույցների, հատուկ ծառայությունների, կառավարման համակարգի, հասարակական տրամադրությունների և այլնի մասին։

Միայն մի պարզ օրինակ ասեմ. «Երեկ զրուցում էի ռուս ընկերներից մեկի հետ, ով աներկբա ասում էր, որ թեպետ դեմ է Պուտինի արտաքին քաղաքականությանը, բայց առաջին իսկ կոչով պատրաստ է զենք վերցնել պետական օրինական իշխանության պաշտպանության նպատակով, ու էդպես շատերը»:

Արա ՊՈՂՈՍՅԱՆ

Դիտվել է՝ 1736

Մեկնաբանություններ