Ռուսաստանը փորձարկում կանցկացնի օտարերկրացիների նկատմամբ մուտքի պահին կենսաչափական տվյալներ հանձնելու առումով՝ հայտնել է Թվային զարգացման նախարարությունը։ Մուտք գործող օտարերկրացիներից կպահանջվի մի քանի անցակետերում կենսաչափական տվյալներ (դեմքի պատկեր և մատնահետքեր) ներկայացնել: Փոփոխությունները չեն տարածվի Բելառուսի քաղաքացիների, մինչև վեց տարեկան երեխաների և դիվանագետների վրա:                
 

«Ոսկե միլիարդ» և «վամպիրների պարահանդես»

«Ոսկե միլիարդ» և «վամպիրների պարահանդես»
29.08.2024 | 14:54

Հայաստանում ո՛չ տեսնում են, ո՛չ լսում են, ո՛չ էլ ուզում են տեսնել ու լսել, թե որ ուղղությամբ է շարժվում Ռուսաստանը և իր շարժումով ի՞նչ նոր պատմական հնարավորություններ է ստեղծում մյուս պետությունների համար։

Ռուսաստանի Նախագահ Վլադիմիր Պուտինը, այսպես կոչված, «ոսկե միլիարդի» կողմից այլ ժողովուրդներին կեղեքելու և կողոպտելու հինգ հարյուր տարվա քաղաքականությունը անվանում է «վամպիրների պարահանդես»։

Վերջին երկու հարյուր տարում, Ռուսաստանի օգնությամբ, հատկապես ԽՍՀՄ տարիներին, հայ ժողովուրդը կարողացավ զգալի չափով խուսափել «ոսկե միլիարդի» զոհը դառնալուց։ Չհաշված, իհարկե, Հայոց ցեղասպանությունը և հայերի կոտորածները, որոնք տեղի ունեցան այն պատճառով, որ «ոսկե միլիարդը» ամեն ինչ արեց, որ հայերը չհայտնվեն Ռուսաստանի պաշտպանության տակ։ Իհարկե, այդ նպատակով հարվածելով և փորձելով ոչնչացնել հենց Ռուսաստանը։

Վլադիմիր Պուտինի խոսքով՝ 500 տարի մարդկությանը կեղեքող «ոսկե միլիարդի» «վամպիրների պարահանդեսն» ավարտվում է, և այն ավարտողը Ռուսաստանն է։

Եվ այսօրվա մեր ողբերոգությունն այն է, որ հավաքական Հայաստանը չի կարողանում կողմնորոշվել՝ արդյո՞ք ցանկանում է Ռուսաստանի օգնությամբ ազատագրվել այդ «ոսկե միլիարդի» լծից և ձեռք բերել իրական ինքնիշխանություն, թե՞ ցանկանում է շարունակել մնալ կեր «վամպիրների պարահանդեսում»։

Անձամբ ես Հայաստանի հասարակական-քաղաքական դաշտում կեր չդառնալու մեծ ցանկություն առայժմ չեմ նկատում։

Հայկ Այվազյան

Դիտվել է՝ 1045

Մեկնաբանություններ