ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղար Սերգեյ Շոյգուն Իրանի Ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղար Ալի Աքբար Ահմադիանի հետ բանակցությունների ընթացքում հաստատել է Ռուսաստանի աջակցությունը Ադրբեջանի հետ միջանցքների և հաղորդակցության ուղիների հարցում Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքականությանը՝ գրում է իրանական Mehr գործակալությունը։               
 

Նա իր հոժար կամքով է ծախվել

Նա իր հոժար կամքով է ծախվել
05.07.2023 | 20:04

«ՀՀ իշխանությունը ճնշում չի գործադրում մեզ վրա, այդ ՀՀ ընդդիմությունն է, որ ուղղորդում է Արցախի որոշ ուժերին».

Արցախի նախագահ Արայիկ Հարությունյան:

Դե հա, ի՞նչ ճնշում պետք է գործադրի ՀՀ իշխանությունը Արայիկի վրա, չէ՞ որ նա հոժար կամքով ծախվել է ու մտել իր տունը թշնամուն հանձնողների գրպանը։ Էլ ի՞նչ ճնշման մասին կարա խոսք լինի, իսկ ընդդիմությունը՝ այո, նաև Արցախի հայկական ուժերի հետ համագործակցելով, ամեն ինչ անում է, որ բռնի

Արայիկի ու իր նմանների ձեռքը, հայրենիքը վաճառող ձեռքը։

Հ.Գ. Սենց նայում եմ Արայիկին ու հիշում եմ, թե ովքեր ու ինչ ջանասիրությամբ էին Արայիկի համար ձեն հավաքում 2020-ի ընտրություններին։

Է՜հ, ի՞նչ ասեմ…

Հովհաննես Հարությունյան

Դիտվել է՝ 2080

Մեկնաբանություններ