«Իրենց երկրներում ամերիկյան հրթիռներ տեղակայելով՝ Եվրոպան ռիսկի է դիմում. ՌԴ-ն կարող է հարվածներ հասցնել այն պետությունների մայրաքաղաքներին, որտեղ ամերիկյան հեռահար զինատեսակներ են նախատեսում տեղակայել»,- հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։               
 

Թշնամիդ էլ պիտի մարդ լինի

Թշնամիդ էլ պիտի մարդ լինի
28.02.2022 | 10:26

Դասընկերուհի ունեմ Կիևում, ընտանիքով երեսուն տարի է՝ այնտեղ են:
Տղաներից մեկը՝ Մոսկվայի բնակիչ, ռազմական ավիացիայում զինծառայող է, զորակոչել են պատերազմ:


Երկու բառ՝ զրույցից:
Դասընկերուհիս, Գորիսի չմոռացած բարբառով, տղային հեռախոսով շշպռում է. «Ա շան թուլա, գալու ես մեզ վրա ռումբ քցե՞ս... Դուրս եկ գործիցդ, հերդ թաղեմ...»:
Տղան էլ հեռախոսի մյուս ծայրից է գոռում. «Մամաշա, ավելի լավ է, դուք եկեք Մոսկվա, գործիցս չընկնեմ...»:
Զարմանալի էր՝ դասընկերուհիս լաց ու կոծ չէր անում, միտք էլ չունի Կիևից դուրս գալու: Ասում է՝ սիրտս հանգիստ է, մերոնք հաղթելու են:
«Մերոնք»-ը ռուսներին է ասում: Հանգիստ գնում է խանութ, հաց ու մթերք առնում, ռուս զորք էլ տեսնելիս՝ իրեն ապահով է զգում:
Հարցնում եմ՝բա տղա՞դ, հիմա Կիևի գծի վրա՞ է...
Պարզվում է՝ խնդրել է, գիծը փոխել են:
Չգիտես՝ ծիծաղե՞ս, թե լաս: Հայ-հա՜յ, իմ տարաբախտ հայ:
Այստեղ են ասել՝ թշնամիդ էլ պիտի քաղաքակիրթ լինի, փողոցում ռաստ գալիս՝ չկրակի-սպանի կամ չգերեվարի, տանի վիզդ կտրի...


Էս ամեն ինչն արդեն այնքան էլ «զվարճալի» չէ, մանավանդ, երբ կռվում են նույնազգի երկրներ. կապեր, ընկերներ, բարեկամ ու ծանոթ, մի տան մարդիկ, արյունակից՝ երկու ճակատներում ապրող:
Այդպես էլ չեմ հասկանա նացիստական հակումները նույն արյուններից մեկի մեջ. հաստատ Զելենսկու արյունը գողանովի է, գենի փչացում կա մեջը: Այդ դեպքում արդեն արյունը ոչ միայն ջուր՝ մազութ էլ կդառնա:


Երկու հարազատ մարդու խզումն անգամ, հասկացողի համար, ցավալի է. նրանց հետևում ընտանիքներ են, ծանոթ ու բարեկամ, բոլորի հետ ես ակամա խզվում, բոլորն են իրար հետ ակամա խզվում, պատասխանատու ես դառնում ոչ թե մեկ, այլ արդեն՝ մի շարք խզումների ու խաթարումների համար:


Սուսաննա Բաբաջանյան

Դիտվել է՝ 21151

Մեկնաբանություններ