ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ դուրս կգա նախագահական ընտրապայքարից, եթե բժիշկները պարզեն, որ ինքն առողջական խնդիրներ ունի։ «Անկեղծ ասած, ես կարծում եմ, որ միակ բանը, որ տարիքը բերում է, իմաստությունն է»,- հավելել է Բայդենը։ Ավելի վաղ նա ասել էր, որ կհրաժարվի նախընտրական մրցապայքարից միայն այն դեպքում, եթե Աստված իրեն ասի դա անել։               
 

Այսօր, ժամը 16:00 Շենգավիթի նստավայրում քննության է առնվելու Արթուր Վանեցյանի ձերբակալության իրավաչափության հարցը

Այսօր, ժամը 16:00 Շենգավիթի նստավայրում քննության է առնվելու Արթուր Վանեցյանի ձերբակալության իրավաչափության հարցը
15.11.2020 | 14:24

Այսօր ժամը 16։00-ին քննության է առնվելու Արթուր Վանեցյանի ձերբակալության իրավաչափության հարցը։

«Ինչպես արդեն տեղյակ ենք, ակնհայտ ապօրինի քրեական հետապնդումների շրջանակներում անազատության մեջ են բազմաթիվ ընդդիմադիր գործիչներ, ինչպես նաև ընդդիմադիր հայացքներ ունեցող անձինք։ Երեկ կրկին ձերբակալվել է նաև «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը։ Այսօր, ժամը 16.00 Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում քննության է առնվելու Արթուր Վանեցյանի ձերբակալության իրավաչափության հարցը։


Հայրենի դատարանները նախօրեին ցույց տվեցին, որ պատրաստ չեն օրենք խախատել ու իրենց ստորագրությամբ ու կնիքով մասնակից լինել մեր երկրի խայտառակ կապիտույլացիային։ Լիահույս ենք, որ ոչ մի ուժ չի կարող ստիպել մեր դատարաններին գործել օրենքի ու խղճի հակառակ», - նշված է Արթուր Վանեցյանի պաշտպաններ Լուսինե Սահակյանի ու Երվանդ Վարոսյանի հայտարարությունում։

Դիտվել է՝ 2360

Մեկնաբանություններ