ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ ուկրաինական զորքերի հարձակումը Կուրսկի շրջանում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին իսկական երկընտրանքի առաջ է կանգնեցնում. սա տեղի ունեցողի վերաբերյալ ամերիկացի առաջնորդի առաջին պաշտոնական մեկնաբանությունն է։ «Մենք անմիջական, մշտական կապի մեջ ենք ուկրաինացիների հետ։ Սա այն ամենն է, ինչ ես կարող եմ ասել դրա մասին, քանի դեռ հարձակումը շարունակվում է», - ըստ Ֆրանսպրես գործակալության՝ հայտարարել է Բայդենը:               
 

«Մամ, էն հի՞նչ սյա­սե­ր ա...»

«Մամ, էն հի՞նչ սյա­սե­ր ա...»
09.10.2020 | 00:39
Թշ­նա­մին իր վար­քը ցույց տա­լով, օ­րեր շա­րու­նակ նշա­նա­ռու­թյան տակ ու­նե­նա­լով խա­ղաղ բնակ­չու­թյա­նը` հր­թի­ռա­կո­ծում է մայ­րա­քա­ղաք Ստե­փա­նա­կեր­տը, ինչ­պես նաև մի շարք գյու­ղեր և այլ քա­ղաք­ներ։ Կյան­քը տե­ղա­փոխ­վել է ա­պաս­տա­րան։ Չոր ու սա­ռը պա­տե­րին ջեր­մու­թյուն են տա­լիս ե­րե­խա­նե­րի ժպիտ­նե­րը։ Նրանց աչ­քե­րում խա­ղա­ղու­թյունն է փայ­լա­տա­կում։ Մե­կի եղ­բայրն է ա­ռաջ­նագ­ծում, մյու­սի` հայ­րը, հարևա­նը, բա­րե­կա­մը։ Օ­դա­յին տագ­նա­պի ազ­դան­շա­նը սո­վո­րա­կան բան է դար­ձել, կար­ծես դպ­րո­ցա­կան զանգ լի­նի, ուղ­ղա­կի այն դե­պի նկուղ է ու­ղեկ­ցում։
Նկուղ­նե­րի զրույցն այլ է...
-Մամ, էն հի՞նչ սյա­սեր ա... (մամ, էն ինչ ձայ­ներ ա)։
-Բա­լաս, հըր­սա­նեք ա (բա­լես, հար­սա­նիք է)։
-Ծափ տա՞մ (ծա­փա­հա­րե՞մ)։
- ....
-Մամ, պա քի­նյու՞մ չընք հըր­սն­քեն մա­շին­նե­րին ա­ռա­ջը կա­պինք... (մամ, իսկ չե՞նք գնում հար­սա­նի­քի մե­քե­նա­նե­րի ճա­նա­պար­հը փա­կենք)։
-Չէ՛, բա­լաս... սա տի հըր­սա­նեք չի (չէ, բա­լես, սա այդ­պի­սի հար­սա­նիք չէ)։
Դեռ խա­ղա­ղու­թյան սպա­սող ե­րե­խա­նե­րը ժպ­տում են։ Նրանք նաև իս­կա­կան հար­սա­նի­քի են սպա­սում, բայց ոչ այս մե­կի նման...
Վո­վա ԱՐ­ԶՈՒ­ՄԱ­ՆՅԱՆ
Ար­ցախ
Դիտվել է՝ 2586

Մեկնաբանություններ