Սպառազինությունների վերահսկման Ռուսաստանի ու ԱՄՆ-ի СНВ-III պայմանագրի երկարաձգումը հաջողություն է, այնուամենայնիվ, չի նշանակում երկու երկրների բարդ հարաբերությունների վերբեռնում՝ գրում է Frankfurter Allgemeine Zeitung-ը:
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը հեռախոսազրույց է ունեցել Tesla և SpaceX ընկերությունների հիմնադիր Իլոն Մասկի հետ, հաղորդում է Հուրրիյեթը։ Նրանք քննարկել են Թուրքիայում տարբեր ոլորտների զարգացման հնարավորությունները, մասնավորապես տիեզերագնացության տեխնոլոգիաների ոլորտը։
ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան անդրադարձել է Հայաստանի և Ադրբեջանի միջև ռազմագերիների փոխանակման խնդրին՝ նշելով, որ աշխատանքներ են տարվում այդ ուղղությամբ:
Իրանի ԱԳ նախարար Մոհամադ Ջավադ Զարիֆը Թբիլիսիում կոչ է արել վրաց կառավարությանն օգնել կարգավորելու Վրաստանում բնակվող իրանցիների և կովկասյան տարածաշրջան ուղևորվող բեռնատարների վարորդների առաջ ծառացող խնդիրները:
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը հայտարարել է, որ աշխարհի առաջատար տերությունների հարաբերություններն «անգործունակ են»: ТАСС-ին հարցազրույցում՝ նա ասել է, որ ներկա իրավիճակը կարող է փոխվել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի 5 մշտական անդամների գագաթաժողովի միջոցով:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Ֆրանսիայի Եվրոպայի և ԱԳՆ պետքարտուղար Ժան-Բատիստ Լե Մուանին և նրա գլխավորած պատվիրակությանը: Վարչապետի և պետքարտուղարի առանձնազրույցին հաջորդել է ընդլայնված կազմով հանդիպումը:
ՄԱԿ-ի կառույցները Հայաստանի և Ադրբեջանի հետ համաձայնեցնում են Լեռնային Ղարաբաղում համապարփակ գնահատման առաքելության այցը՝ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
ԱՄՆ-Չինաստան հարաբերություններն օրեցօր ավելի թշնամական են դառնում, սակայն դա չի բացառում համագործակցությունը՝ հայտարարել է ԱՄՆ նորընտիր պետքարտուղար Էնթոնի Բլինկենը, փոխանցում է Reuters-ը։
Պետդումայի բոլոր խմբակցությունները երեկ կողմ են քվեարկել ՌԴ-ի և ԱՄՆ-ի միջև ռազմավարական հարձակողական զենքի հետագա կրճատման և սահմանափակման պայմանագրի գործողության երկարացմանը մինչև 2026-ի փետրվարի 5-ը։