ՄԱԿ-ի կլիմայի COP29 համաժողովի շրջանակում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հանդիպել է Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերի հետ. վերջինս հետաքրքրվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցային գործընթացով։ Ալիևն ասել է, որ խաղաղության պայմանագրի տեքստի զգալի մասն արդեն համաձայնեցված է, միաժամանակ, հերթական անգամ դժգոհել է Հայաստանի Սահմանադրությունից՝ նշելով դրանում պարունակվող «տարածքային հավակնությունները»։               
 

Էրդողանը Վրաստանի, Ադրբեջանի, Ղազախստանի և Ղրղզստանի հետ 12 միջկառավարական համաձայնագիր է հաստատել

Էրդողանը Վրաստանի, Ադրբեջանի, Ղազախստանի և Ղրղզստանի հետ 12 միջկառավարական համաձայնագիր է հաստատել
21.02.2021 | 15:15

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հաստատել է 12 միջկառավարական համաձայնագիր, որոնց տեքստերն այսօր հրապարակվել են Թուրքիայի կառավարության պաշտոնական տեղեկագիր Resmi Gazete-ում:


Ուժի մեջ է մտել նաև Ադրբեջանի հետ էներգետիկայի և հանքարդյունաբերության ոլորտում համագործակցության միջկառավարական համաձայնագիրը: Հաստատվել է նաև Թուրքիայի և Ադրբեջանի միջև պաշտպանական արդյունաբերության ոլորտում համագործակցության համաձայնագիրը: Փաստաթղթերի ցանկում կա նաև պաշտպանության ոլորտում համագործակցության վերաբերյալ Թուրքիայի և Ղազախստանի միջպետական համաձայնագիրը: Ղրղզստանի հետ Բիշքեկում ղրղզ-թուրքական բարեկամության հիվանդանոցի բացման, համատեղ կառավարման և փոխանցման մասին միջգերատեսչական համաձայնագիր է հաստատվել:


Ղրղզստանի հետ ուժի մեջ մտած մեկ այլ համաձայնագիր վերաբերում է Թուրքիայի համալսարաններում Ղրղզստանից ժամանած բժիշկների կրթությանը և վերապատրաստմանը:
Հաստատված փաստաթղթերի թվում կա նաև համաձայնագիր Վրաստանի հետ միջազգային համակցված բեռնափոխադրումների ոլորտում, ինչպես նաև պայմանավորվածություն այս երկրի հետ երկաթուղային բեռնափոխադրումների և ուղևորափոխադրումների մասին:
Ցուցակում ներառված են նաև Մոնտենեգրոյի և Վենեսուելայի հետ միջկառավարական համաձայնագրեր:

Դիտվել է՝ 6607

Մեկնաբանություններ