ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ դուրս կգա նախագահական ընտրապայքարից, եթե բժիշկները պարզեն, որ ինքն առողջական խնդիրներ ունի։ «Անկեղծ ասած, ես կարծում եմ, որ միակ բանը, որ տարիքը բերում է, իմաստությունն է»,- հավելել է Բայդենը։ Ավելի վաղ նա ասել էր, որ կհրաժարվի նախընտրական մրցապայքարից միայն այն դեպքում, եթե Աստված իրեն ասի դա անել։               
 

«Արժանապատվության զգացողությունն է արթնացել»

«Արժանապատվության զգացողությունն է արթնացել»
06.04.2012 | 00:00

«Մարդիկ փոփոխությունների կարիք ունեն: Ավելին, այլևս այն հոգեբանությամբ չեն գնում ընտրությունների, ինչ 2007-ին: Հոգնել են առկա անորոշությունից, այլ մարդկանց ենթարկվելուց: Արժանապատվության զգացողությունն է արթնացել»,- երեկ հայտարարեց ՀԱԿ-ի անդամ, 8-րդ ընտրատարածքում մեծամասնական ընտրակարգով առաջադրված ՎԱՀԱԳՆ ԽԱՉԱՏՐՅԱՆԸ` միաժամանակ խիստ կարևորելով ԶԼՄ-ների դերն ընտրական այս շրջանում խախտումները բացահայտելու ուղղությամբ, որովհետև ՙգրչի և կամերայի՚ հզորությունը շատ մեծ է: Ըստ ակումբի հյուրի տպավորության` իշխանությունը չի պատրաստվում ազատ ընտրությունների, քանի որ անգամ այս պահին ՀՀԿ գրասենյակում ՙձու և գինի են՚ բաժանում, անվճար բուժօգնության համար ցուցակագրում: Սակայն ընդդիմադիր գործչին ամենից շատ անհանգստացնում են ընտրացուցակներում առկա կեղծիքները, որոնք դեռևս 2003-ին, 2008-ին էին ակնհայտ երևում:

ՙԸնտրապայքարում ՀԱԿ-ի միակ թիրախը ՀՀԿ-ն է, ինչո՞վ են իշխանական մյուս կուսակցությունները` ԲՀԿ-ն և ՕԵԿ-ը, ավելի լավը՚. այս հարցին ի պատասխան Վահագն Խաչատրյանը պատասխանեց. ՙԼավ ու վատի խնդիր չկա, մեզ համար հստակ տարանջատումն այն է, թե ում ձեռքում են իշխանական լծակները: Այդ հնարավորությունն այսօր տրված է ՀՀԿ-ին: Եթե լինեն դեպքեր, ու տեղեկություններ ունենանք, որ դրան մասնակից են այլ քաղաքական ուժեր, միանշանակ թիրախում կլինեն նաև նրանք՚: ՀԱԿ-ի ներկայացուցիչը կարծում է, որ օրերս ստեղծված հանրային վերահսկողության միասնական շտաբում ընդգրկված ուժերը (ՀԱԿ, ԲՀԿ, ՀՅԴ, ՙԺառանգություն՚- Ռ. Խ.) իսկապես ցանկանում են, որ ընտրություններն արդար անցնեն, սակայն, ՙերբեք մի ասա երբեք՚ սկզբունքով, գերադասեց քաղաքականությունում ոչինչ չբացառել:

Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 746

Մեկնաբանություններ