«Իրենց երկրներում ամերիկյան հրթիռներ տեղակայելով՝ Եվրոպան ռիսկի է դիմում. ՌԴ-ն կարող է հարվածներ հասցնել այն պետությունների մայրաքաղաքներին, որտեղ ամերիկյան հեռահար զինատեսակներ են նախատեսում տեղակայել»,- հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։               
 

ՍՈՆԻ ԿՈՌԼԵՈՆԵ` ԵՐԿՐԻ ՆԵՐՍՈՒՄ

ՍՈՆԻ ԿՈՌԼԵՈՆԵ` ԵՐԿՐԻ ՆԵՐՍՈՒՄ
03.12.2010 | 00:00

Ինչպես երևում է, Ադրբեջանի նախագահը դառնում է WikiLeaks-ի կայքում տեղեկատվության աղմկահարույց արտահոսքերի ամենաակտիվ դեմքերից մեկը։
Մասնավորապես, դիվանագետ Դոնալդ Լուի գրությունը պարունակում է Իլհամ Ալիևի ներքաղաքական և արտաքին քաղաքական գործելակերպի վերլուծության հերթական նյութը։ Գրության առարկան նշված է շատ սրամտորեն. «Նախագահ Իլհամ Ալիևը` Մայքլ (Կոռլեոնե) է դրսում, Սոնի` ներսում»։ Գրության մեջ ասվում է, որ ադրբեջանցի ղեկավարը միանգամայն հակադիր մոտեցումներ ունի արտաքին և ներքին քաղաքականության նկատմամբ։ Մասնավորապես, արտաքին քաղաքականության մեջ նա «գործնական է, զուսպ, հակված է միասնացման Արևմուտքի հետ», իսկ ներքին քաղաքականության մեջ «անձնիշխան քաղաքական գործիչ է` թշնամաբար տրամադրված քաղաքական այլ հայացքների նկատմամբ»։ Հենց այդ գնահատականն է գրության հեղինակին թույլ տալիս Իլհամ Ալիևին անվանելու Մայքլ Կոռլեոնե` երկրից դուրս, և Սոնի Կոռլեոնե` երկրի ներսում, զուգահեռ անցկացնելով «Կնքահայրը» ֆիլմի նշանավոր կերպարի հետ։
Իսկն ասած, գրության մեջ նշվում է, որ Հեյդար Ալիևին կարելի է իրավամբ համեմատել հանցավոր կլանի հոր` Վիտո Կոռլեոնեի հետ։
Դոնալդ Լուն նշում է, որ Ալիևի վարչակազմը «կազմակերպված հանցավոր խմբավորման» վարկ է վայելում, իսկ Ադրբեջանի նախագահն ինքը դիտվում է որպես «մաֆիայի պարագլուխ»։ Մյուս կողմից` գրության մեջ ասվում է, որ Իլհամ Ալիևը իրատեսական և խելամիտ արտաքին քաղաքականություն է վարում, որը ժառանգել է հորից։ «Նա խրախուսում է համագործակցության զարգացումը ՆԱՏՕ-ի հետ և պաշտպանում ադրբեջանական գազի ու նավթի տարանցումը Ռուսաստանը շրջանցելով իրականացնելու քաղաքականությունը»,- ասվում է տեղեկանքում։ Բացի այդ, նշվում է, որ, չնայած ղարաբաղյան հարցն ուժային եղանակով լուծելու նրա բոլոր սպառնալիքներին, Իլհամ Ալիևը կոնստրուկտիվ է աշխատում ԵԱՀԿ Մինսկի խմբի հետ, ինչպես նաև լավ հարաբերություններ է պահպանում իր հայ պաշտոնակցի` Սերժ Սարգսյանի հետ։ Հենց այստեղ էլ ասվում է, որ, ի տարբերություն երկու երկրների նախագահների, նման հարաբերություններով չեն կարող «պարծենալ» երկու երկրների արտգործնախարարությունների ղեկավարները` Էդվարդ Նալբանդյանն ու Էլմար Մամեդյարովը, որոնց հարաբերությունները բարդ են։
Սերգեյ ՍԱՂՈՒՄՅԱՆ

Դիտվել է՝ 1324

Մեկնաբանություններ