Մերձավոր Արևելքում ստեղծված պայթյունավտանգ իրավիճակին անդրադառնալով՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է. «Իրան-Իսրայել ուղու վրա ամեն ինչ չափազանց լարված է։ Այս անվերջանալի հարվածների փոխանակումը պետք է դադարեցվի։ Անհրաժեշտ է գտնել իրավիճակի կարգավորման այնպիսի ուղիներ, որոնք երկու կողմերին էլ կբավարարեն: Հարցի պատասխանը միշտ փոխզիջումների որոնման մեջ է, որոնք հնարավոր են տվյալ իրավիճակում, որքան էլ դա դժվար լինի»:               
 

«Шеф появится в последний момент»-1

«Шеф появится в последний момент»-1
27.01.2012 | 00:00

Ոնց երևում է, ՀՀԿ-ն իր մարտավարությունը կառուցում է հենց այս «փիլիսոփայության» վրա ու առանձնապես հակված չէ իր խաղաքարտերը բացելու: Այսպիսով, ՀՀԿ համագումարը տեղի չի ունենա փետրվարին: Անգամ մարտի առաջին տասնօրյակում տեղի չի ունենա: Հավանական ժամկետը մարտի երկրորդ տասնօրյակն է:
Ինչը նշանակում է ոչ միայն «գրանդիոզնի շոու»` մոտ երկու հազար պատվիրակներ ու հյուրեր, այլև վերջին խոսքի իրավունք:
Փաստորեն, քաղաքական դաշտը մինչ այդ շունչը պահած պիտի սպասի, հասկանալու` որտեղ են ձմեռում ՀՀԿ խեցգետինները, ձկները և մնացածները, ասել է` ուրվագծի իրական վերադասավորությունները, խաղի իրական «լադը»:
Սակայն այս դեպքում ևս «քաղաքականներին» հիասթափություն է սպասում: Համագումարի ընթացքում չի հրապարակվելու ՀՀԿ համամասնական ցուցակը (իմ խեղճ ՀՀԿ-ականներ. բայց մխիթարվեք` մեծամասնականը մինչ համագումար հայտնի կլինի):
ՀՀԿ համամասնականի «հայտնությունը» տեղի կունենա համագումարից հետո: Պատճառաբանությունն էլ խիստ տրիվիալ է. պետք է ընտրվեն ՀՀԿ «բարձրադիր» մարմինները` խորհուրդ, հանձնաժողովներ և գործադիր մարմին, որից հետո հասկանալի կդառնա, թե ովքեր են ցուցակային վոժդերը, որ տեղ պետք է ունենան առաջին հնգյակում և տասնյակում. հիշենք` ՀՀԿ «բարձրադիր» մարմիններն ընտրովի են:
Ընդ որում, «փորձագետները» կարծում են, որ նոր ձևավորվելիք այդ մարմիններում, հատկապես ԳՄ-ում ու հանձնաժողովների նախագահների պոստերում, լուրջ փոփոխություններ հաստատ լինելու են:
Կարմեն ԴԱՎԹՅԱՆ

Դիտվել է՝ 1546

Մեկնաբանություններ