ՀԱՊԿ-ի վերլուծական ծառայությունը գործում է շուրջօրյա և ուշադիր հետևում է Կուրսկի շրջանում իրավիճակի զարգացմանը՝ հայտնել են ռազմական դաշինքի մամուլի ծառայությունից։ Կազմակերպությունը խոստացել է սահմանված ժամկետում իրականացնել բոլոր անհրաժեշտ ընթացակարգերը՝ Ռուսաստանի կողմից ռազմական օգնության խնդրանքի դեպքում, սակայն մինչև օրս Կուրսկի շրջանում ստեղծված իրավիճակի առիթով Ռուսաստանի կողմից նման դիմում չի եղել։                
 

ՍՏԱՆՁՆԵԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՎԵՐԱՓՈԽՄԱՆ ՊԱՏՄԱԿԱՆ ԱՌԱՔԵԼՈՒԹՅՈՒՆԸ. ԿՍՏԱՑՎԻ՞

ՍՏԱՆՁՆԵԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՎԵՐԱՓՈԽՄԱՆ ՊԱՏՄԱԿԱՆ ԱՌԱՔԵԼՈՒԹՅՈՒՆԸ. ԿՍՏԱՑՎԻ՞
13.03.2012 | 00:00

Նորանկախ հայրենիքի պատմական բոլոր անցումներն իր մեջ գեներացրած ՀՀԿ-ն «նշանային»` 13-րդ համագումարի էր, որին քաղաքական դաշտը մի ուրիշ տենդով էր սպասում:

ԱՐԴԱՐԱՑԱ՞Ն ՏԵՆԴՆ ՈՒ ՍՊԱՍՈՒՄՆԵՐԸ
Հռչակումների մակարդակում` անշուշտ:
Բայց քանի որ ՀՀԿ-ն երկար տարիներ իշխող կուսակցություն է, մասամբ էլ` ամորֆ, ինքը, ապա և իրենով` ողջ հասարակությունը, ներքևից «կլետկեքի» փոփոխության դժվար է ենթարկվում: Հետևաբար, դժվար է հավատալ, որ ՀՀԿ համագումարի հռչակումներն արագ կյանքի կկոչվեն: Այն էլ` մոտակա ժամկետներում: Իսկ աշխարհը, տարածաշրջանը, ինչպես նկատեց Սերժ Սարգսյանը, շատ արագ են փոխվում: Այդ իսկ պատճառով էլ խաղը սկսել, «օրակարգը պահել» և ավարտել են փորձում վերևից: Առայժմ:
Եվ այնուհանդերձ, փոխվելու առաջին նոմինացիան համարենք կատարված. կա «բանը», իսկ այն «ի սկզբանե էր»: Թարախություն չանենք, չասենք, որ չինովնիկական նման ոսկրացմամբ դժվար թե ՀՀԿ ընդհանուր մարմնին հաջողվի հասնել այդ մենթալ պլանին, Սերժից գծված նիշին, և այնուհանդերձ, մի քանի հարցերում իշխանական էլիտան, ի դեմս Ս. Սարգսյանի, ոչ միայն տրանսֆորմացիոն մտքեր, այլև գործընթացներ է իրականացրել, ինչին էլ նվիրված էր նրա ելույթի առաջին մասը:
ՀՀԿ ղեկավարի ելույթն ուներ չորս բաղկացուցիչ` «դուխովնի», քաղաքական, տնտեսական, փիլիսոփայական, և ուներ մեկ ռեֆրեն` փոխվել: Հավատալուց հետո: Նշանային համակարգում (ասում են` այդ տիպի կարգախոս ունեցել է նաև Օբաման իր առաջին ընտրության ժամանակ, որպես այլընտրանք, որն էլ աշխատել է ահավոր էֆեկտիվ, քան բուն կարգախոսը), կոդային ասելիքում իսկապես ամեն բան «նա բիս» էր, զի հավատքը սարեր է շարժում:
Սիրելի էր Սերժի երկու ժեստը. համագումարի 1800 ՀՀԿ-ական չինովնիկների դեմ դիմաց նա խաչ հանեց, և գրեթե սովետական «շկոլայից» եկած վարչական այդ ռեսուրսին, որպես «ալֆա», ցույց տվեց փոփոխման առաջին և իրական բանալին:
«Օմեգան» հնչեց ելույթի վերջում: Եվ այն նույնպես սիրելի էր: Այո, մեր երեք նախագահներն էլ երդվել են Վեհամոր Ավետարանի վրա. սակայն նրանցից ոչ մեկն իր հետ չի «տարել» այդ Ավետարանը, որպես նշան ու հավատքի սիմվոլ, հետադարձ կապի մեջ չի եղել Գրքի հետ (Լևոն Հակոբի, ոչ, մենք չենք մոռանում, որ Դուք թարգմանել եք Աստվածաշնչի Դավթի սաղմոսների բաժինը, դա ընդամենը «պրոֆեսիա» էր):
Սերժի վերջին արձանագրումը` «Վեհամոր Ավետարանը մեզ հասցնողները հավատք ունեին, ես այդ Ավետարանի վրա եմ երդվել, ես հավատում եմ մեր արածներին, է՛լ ավելի շատ` մեր անելիքներին», նույնպես կոդային էր:
Անթերի կոդեր` հայ տեսակի համար. նախնիների հետ կապ, ապագայի պատասխանատվություն: Ինչպես ցայս ասել ենք` հորիզոնական և ուղղահայաց կապի առկայություն, խաչի մեջտեղ, որում հայտնվել են Սերժն ու իր ՀՀԿ-ն:
Կկարենա՞ն հաղթել և ուղղահայաց անցում ապահովել տեսակի, էթնոսի համար:

ՀԱՎԱՏԱՆՔ, ՈՐ ԿԱՐԵՆԱՆ
Եկեք այսօր չխոսենք այն բոլոր վատ բաներից, որոնք կան այս երկրում և այս իշխանությունների գործունեությունում (հա էլի, ինչպես բոլոր երկրների իշխանությունները, մեր իշխանությունն էլ իշխանություն չէ) թերություններից լիքը խոսողներ կլինեն ու կան. դրական խոսողներն էլ դրական բաներ կասեն շահից ու կոն-յունկտուրայից մղված:
Փորձենք ֆիքսել փոփոխման գոյաբանությունը մեզանում:
Դժվար է չհամաձայնել համագումարում առաջ քաշված կարգախոսի հետ` գոնե արտքաղաքական մասով: Այո, որքան էլ Սերժ Սարգսյանի ընդդիմախոսները պատեպատ խփվեն` արտքաղաքական վեկտորներում «քթի մազ» (պարոն Օսկանյան, էդ ինչի՞ Գագոն Ձեզ հետը չէր բերել. «ոևէ» բան հո չի՞ պատահել. փաստորեն, Ձեզ ամեն տեղ չեն տանում) փորձեն գտնել, աշխատող էին Բրյուսելից «մի քանի ժամ» առաջ վերադարձած Սերժ Սարգսյանի արգումենտները` հայ-թուրքականի, Ղարաբաղի «արագ» ծախման և մնացածին առնչվող: ՈՒզում-չեն ուզում նրա օպոնենտները` արտքաղաքական օրակարգում իսկապես Հայաստանն անցնող հինգ տարիներին «վիշի պիլոտաժ» իրականացրեց` կանխատեսելիության, խաղը պահելու, իրադրությունից լավագույնս օգտվելու «մոմենտով» (էն, որ Հիլըրին, Սարկոզին, Բարոզոն կարող են որոշակի` չափավոր գովեստներ շռայլել Հայաստանի, Սերժ Սարգսյանի հաշվով, ինքնին հասկանալի է. էն ԵԺԿ-ի Մարտե՞նսն ինչի էդպես «կատաղեց» ու ՀՀԿ-ական գրվեց, հետն էլ թե` «Հանրապետականն» է հաղթելու էս ընտրություններում ու` «վսյո». պրն Օսկանյան, մի տեսեք` ինչ եք անում ԲՀԿ-ի հաշվով, գուցե իսկապես հաջողացնեք ԵԽ լիբերալներին կպնեք. մի շաբաթ բան է մնացել ձեր համագումարին, մի բարի խոսք ասող չլինի՞):
Եզրափակելով մեր և Սերժ Սարգսյանի արտքաղաքական բլոկը` ասենք միանշանակ. միջազգային հանրությունը, մինչև Սերժ Սարգսյանը, ՀՀԿ-ի հետ չէր խաղում. հիմա խաղի մի այնպիսի մակարդակ է, որ չի եղել ոչ միայն ՀՀԿ, այլև ՀՀ նախորդ նախագահների օրոք: Այդ թվում և` Ռուսաստանի հետ (տե՛ս Չիլինգարովի և Պուտինի ուղերձները նույնպես. մեր ողջույնները` պարոն Քոչարյանին):
Փոփոխություն հաջորդ: Անկեղծորեն ասենք` ի տարբերություն արտքաղաքական «շախմատային դոսկայի», Սերժի ներքաղաքական «դոսկան» երբեք չի «դզել» որևէ մեկին (որ ուզում եք շատ անկեղծ` երբեմն էլ ուղղակի սպանիչ է եղել): Պատճառները շատ են, դրանց կանդրադառնանք մի ավելի լուսավոր օր: Առայժմ` ՀՀԿ համագումարի, այնտեղ հնչած հռչակումների մասին:
Բայց մինչ այդ`

ԿԱՅԾԱԿՆԱՅԻՆ ԾԱՌՈՒԿՅԱՆԸ
Հիմա մի քիչ պաուզան ձգենք` համագումարյան արարողակարգին անդրադառնալու համար:
Եկել էին կոալիցիոն գործընկերները` յուրյանց նախարարական դաստաներով: ՕԵԿ-ը` ամբողջությամբ: Ընդ որում, ինչպես Սերժ Սարգսյանը, այնպես էլ Արթուր Բաղդասարյանը, մարզահամերգային համալիր մուտք գործեցին գլխավոր մուտքից (Սերժին ուղեկցում էր ԳՄ ողջ դաստան, բացի Կարեն Կարապետյանից. վարչապետն ու Հովիկը քայլում էին կողք կողքի, ասում-խոսում էին զմիմյանս. իսկ «պրեզիդիումում» կողք կողքի նստել էին Գագիկ Բեգլարյանը, Կարեն Կարապետյանը և մնացածները):
Մարզահամալիրի հետևի դռներից` համագումարից «հինգ րոպե պակաս», շրմփալեն, կայծակի արագությամբ մեր «առյուծ ախպեր» Ծառուկյանը` յուր մամլո քարտուղարի հետ, սրընթաց մտավ դահլիճ: Այնպես, որ լրագրողները հանկարծ չհասցնեն իրեն «բերման» ենթարկել: Իր թիմի անդամները, այն է` ԲՀԿ նախարարական դաստան, վաղուց խելոք, հեզիկ նստած էին դահլիճում: Փաստորեն, ՄԱԿ-ի համագումարի հանգույն, Ծառուկյանին դրսում ոչ ոք, նույնիսկ Օսկանյանը չդիմավորեց:
Իսկ դահլիճ լրագրողների մուտքն արգելվում էր (ի գիտություն ՀՀԿ մամլո պատասխանատուների` «չփոփոխված» որևէ կուսակցության համագումարի ժամանակ գոնե ընդմիջմանը լրագրողներին չի արգելվում մտնել դահլիճ` աշխատելու, իրականացնելու ինֆորմացիա ստանալու իրենց սահմանադրական իրավունքը. հո «զոնա՞» չի, որ չեք թողնում` զգալ դահլիճը, տեսնել` ով է եկել, ով չի եկել, ով ինչ է շնչում, մանավանդ որ նույն Ծառուկյանը նույն կայծակի արագությամբ էլ հեռացավ դահլիճից, ի տարբերություն Արթուր Բաղդասարյանի, չմասնակցեց կուլիսների հետևում ընթացող էլիտար ֆուրշեթին. հիշենք, որ ՕԵԿ համագումարի ընդմիջմանը մոտ մեկ ժամ նա կոնյակ էր խմել այդ նույն կուլիսներում` յոթ-ութ բաժակ, առանց «զակուսկիի», ու լրագրողներից շատերը պնդում էին, որ Ծառուկյանը չի էլ եկել, որովհետև մեզ «մատուցված» մոնիտորներով գեթ մեկ անգամ իսկ ցույց չտվեցին, թե ինչ է «շնչում» Ծառուկյանը ՀՀԿ համագումարի ընթացքում և, ընդհանրապես, ի՞նչ հյուրեր են եկել):
Եկել էին ահարկու ընդդիմադիր դաշնակները` նորին մեծություն «Դրոյի» գործով երբեմնի դատապարտյալ, հայրենիքի դավաճանության մեղադրանքով երկար ժամանակ նստած, «իրադրության փոփոխությամբ» ազատված, չարդարացված Հրանտ Մարգարյանը, որը մեկ շաբաթ է, հիվանդ էր, ասում են, բայց պարտաճանաչ, շատ վաղ եկել էր մասնակցելու Սերժ Ազատի Սարգսյանի ղեկավարած կուսակցության պատմական 13-րդ համագումարին. ի դեպ, ՀՀԿ համագումարներին հիմնականում մասնակցում են Արմեն Ռուստամյանն ու Սպարտակ Սեյրանյանը:
Ինչևէ:

ՍԵՐԺ ԵՎ ՏԻԳՐԱՆ ՍԱՐԳՍՅԱՆՆԵՐ ՏԱՆԴԵՄԸ ՈՐՊԵՍ ՀՀԿ ԲՐԵՆԴ
Դառնանք ու ասենք կարևորը. ՀՀԿ-ում «չոտկի» որոշում էր եղել` 13-րդ համագումարն անցկացնել տոլերանտության, հանդուրժողականության մթնոլորտում, քննադատության չափավոր դոզայով` թույլ չտալով որևէ, թեկուզ տեղին, սուր արտահայտություն:
Ահա և հաջորդ փոփոխությունը. ՀՀԿ-ն իսկապես կարողանում է համը չհանել, «պրապուսկատներ» թույլ չտալ, ուստի համաձայնելու ենք Սերժ Սարգսյանի ելույթի հաջորդ դրույթի հետ. «Մենք մերժել ենք հրապարակային հայհոյանքն իբրև քաղաքական երևույթ և դեմ գնացել ազատ խոսքի, այդ թվում նաև` լրագրողների հանդեպ բռնությունների, մասնավորապես ֆիզիկական բռնությունների գարշելի երևույթին»:
Գումարենք ՀՀԿ-ի («պոդրազումիվայեմ»` Սերժի) երկխոսելու կարողությունը, ինչը, ճիշտ է, վերջնական հաղթանակ չգրանցեց ՀԱԿ «գետնին վրա», սակայն, որպես նախադեպ, հետաքրքիր էր (ի դեպ, այդ երկխոսությունն ուրույն շարունակություն ունեցավ համագումարից վայրկյաններ անց. Բագրատյանը մի ծավալուն նամակ գրեց Սերժ Սարգսյանին` հայտնելով իր տեսակետները, նամակն էլ, ի դեպ, տեղակայվել էր պրոսերժական համարվող կայքերից մեկում):
Տոլերանտության մոմենտով չմոռանանք նաև Ազատության հրապարակի բացման «պակտն» ու անցնենք առաջ` նշումով. այդ ամենը` մի դեպքում կուսակցություններ փակելուն, մյուս դեպքում` «ականջներ քաշելուն» դեմ հանդիման (բա՜, «հընգե՛ր» Օսկանյան):
Համագումարում նույն «նշանային» համակարգով նաև «մետկաներ» արվեցին. ՀԱԿ-ին ու Լևոնին բաժին հասավ գաղափարաքաղաքական-տնտեսական բլոկում: Հիշենք` Տեր-Պետրոսյանը ՀՀԿ-ն «ֆաշիստիկ» կուսակցություն է համարում:
Սերժ Սարգսյանը, նախ, հարկ համարեց ևս մեկ անգամ հիշեցնելու` ՀՀԿ-ն պահպանողական կուսակցություն է, և որ` ՀՀԿ-ն պախարակողներից «ոչ մեկը երբեք որևէ գաղափարախոսական խնդիր չի բարձրացրել։ Եվ դա բնական է. դրված խնդիրը ոչ թե գաղափարական հակադրումն ու բանավեճն է, այլ մեր կուսակցության և մեր գաղափարների դեմ հասարակական պարզագույն հակակրանքի նախատրամադրվածության ստեղծումը։ Բայց մենք չենք հակադարձում, և Աստված իրենց հետ»:
«Մետկայի» բաժին հասավ նաև ԲՀԿ-ին ու նրա առաջնորդին (երևացող և չերևացող ականջներով հանդերձ)` նույն «նշանային» համակարգով. «Մենք բացել ենք քաղաքական համակարգը և մերժել ենք անհատապաշտ առաջնորդների ու մեծ փողի պարտադրանքն ու մենաշնորհը»:
«Մետկայի» չափավոր բաժին, բայց արդեն առանց նշանների լեզվի, հասավ նաև նորին մեծություն պարոն Քոչարյանին (թե ինչու պարոն Բագրատյանը վռազ մեջ ընկավ, արդեն ասացինք` ՀԱԿ-ում սիրում են Սերժի հետ երկխոսել). Սերժ Սարգսյանի տնտեսական ողջ բլոկը կառուցված էր 2001, 2002, 2006 թվերի համեմատության վրա. բերված պատճառաբանությունները տեղին և բավարար հիմնավոր էին` անկախ ընդդիմախոսների «պայծառափայլություններից»:
Պարզապես Բագրատյանին, էլ առավել` Քոչարյանին ու մնացածներին, հաստատ, ուրիշ բան էր ցավեցրել Սերժ Սարգսյանի ելույթում:
Ելույթի տնտեսական «բլոկը» եկավ ասելու, որ Սերժ Սարգսյանը պահելու է Տիգրան Սարգսյանին: Որպես վարչապետ:
Ցավում ենք, բայց ոչնչով չենք կարող օգնել Բագրատյանին (չնայած` Սերժի տեղը լինեինք, այդ հանճարեղ տնտեսագետի կարողությունները կօգտագործեինք ի շահ հայրենիքի. կարելի է գտնել ձևը): Էլ ավելի չենք կարող օգնել և չենք էլ ուզում օգնել Քոչարյանին, Օսկանյանին, Ծառուկյանին և նույնիսկ` Աբրահամյանին: Հովիկ:
Այ, երբ իրենք էլ փոխվեն, մենք իրենց էլ կհավատանք:
Հավատանք, որ փոխվեն:
Կարմեն ԴԱՎԹՅԱՆ

Դիտվել է՝ 1148

Մեկնաբանություններ