ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ դուրս կգա նախագահական ընտրապայքարից, եթե բժիշկները պարզեն, որ ինքն առողջական խնդիրներ ունի։ «Անկեղծ ասած, ես կարծում եմ, որ միակ բանը, որ տարիքը բերում է, իմաստությունն է»,- հավելել է Բայդենը։ Ավելի վաղ նա ասել էր, որ կհրաժարվի նախընտրական մրցապայքարից միայն այն դեպքում, եթե Աստված իրեն ասի դա անել։               
 

Такого, как Путин!

Такого, как Путин!
16.12.2011 | 00:00

Չէ, «намек» չենք անում, թե Պուտինը, որ հրաժարվել է «եդինոռոսներից» ու «ճակատի» հետ է ընտրությունների գնում, ի դեմս Կուդրինի, նոր վարչապետի ազդակներ է հղում ԵՄ-ի հետ «խաղեր» տվող Մեդվեդևին, հետն էլ իր երեկվա ասուլիսում մեկ անգամ ևս հիշում «Քլինթոնի մորը» (կոնկրետ դեպքում` Քլինթոնի սկեսուրին. ականջը կանչի Վանոյի): Տիկին Քլինթոնն էլ երեկ պատասխանում էր. էդ Խաչիկյանը դու ես, ոչ թե ես, Վովա: Իմա` ես ոչ մի ազդակ էլ չեմ հղել ռուսաստանյան ընդդիմադիրներին. ցույցերն ինքնաբուխ ու ժողովրդավարական են:
Բայց այսքանով ռուսաստանյան «երեկը» չէր ավարտվում, համ էլ իմացանք, որ Մեդվեդևը հրաժարական է տալու հանուն Պուտինի:
Այո, «երեկը» միայն Պուտինինն էր. նա խոսում-ցուցադրվում, կայքվում, ցիտվում ու չէր պրծնում: Իր Պեսկովն ասել էր (պահո՜, մոռացանք` երեկ նաև Սուրկովը դարձավ Մեդվեդևի աշխատակազմի ղեկավար. Պուտինի «մարդ» Նարիշկինը գնաց Պետդումա` կդառնա Դումայի նախագահ)` ժամանակի ոչ մի սահմանափակում չի լինելու: Հիշենք, որ նախորդ «աս ու խոսումը» տևել էր չորս ու կես ժամ:
Այսպիսով, ասող-խոսող («որ զիբարը բացվի») Վլադիմիը երեկ երեքշերտանի էր: Առաջին շերտում ինքն էր` յուր ցինիզմով, չեկիզմով: Երկրորդում` դիմակի տակ առկա, ներքին տագնապ ապրող «ուրիշ Ռուսաստանի» ուրիշ Պուտինն էր: Երրորդում` անսպասելի, իրավիճակի հետ հաշվի նստող, հարցերի պատասխանները երկար մտածող ու նաև ահագին նեղացած Պուտինն էր, որ խռովկան ձայնով, մատն ինքն իր վրա թափ տալով ասաց. «Եթե իմանամ, որ ընտրողները ինձ չեն ուզում, մի օր էլ չեմ մնա» (հուսանք` տիկին Քլինթոնը բանը դրան չի հասցնի):
Պուտին-առաջինի վրա «ծանրանանք»: Ինչ ասես «արժեր» նրա պատասխանը Մակքեյնին, նաև` իր ընդդիմախոսներին: Ընդ որում, Մակքեյնի ու Պուտինի պատասխանները միմյանց ահավոր համարժեք էին. Մակքեյնն արդեն որերորդ անգամ զգուշացնում է Պուտինին, որ Ռուսաստանում ևս հեղափոխություն կլինի, և Պուտինի հետ կվարվեն այնպես, ինչպես վարվեցին Քադաֆիի հետ:
«Վիետնամում կռված տղա» է` ձեռներն արնոտ, խաղաղ բնակիչներ սպանած, առանց այդ տեսարանների չի կարողանում ապրել. արձանագրեց Վլադիմիր Վլադիմիրովիչը Մակքեյնի «ձեռների» մասով (կարծում ենք` ԱՄՆ-ի նախագահի նախկին թեկնածուի պատասխանը ՌԴ ներկա թեկնածուին շատ չի ուշանա):
Իսկ մինչ Մակքեյնը, Պուտին Վլադիմիրն իր «սատարումն» էր հայտնել «առանց դատ ու դատաստանի», ողջ աշխարհի բաց աչքի առաջ, փողոցներում սպանված Քադաֆին. «Շո՞ էտո դեմոկրատիա». հերթական անգամ ողջ ձայնով մեկ աշխարհին հարցրեց Պուտին Վլադիմիրը:
Ինչ վերաբերում է ընդդիմադիրներին, ապա նրանք նույնպես հետ չմնացին «սարտիրյան мочить»-ից. նրանց հետ պարոն Վլադիմիրը կաշխատի, սակայն նրանցից հույս չկա` «օտար փողեր են ուտում, օտարների ծառայում», նրանց պարոն Պուտինը կասի` «идите ко мне, бандерлоги»… Դա ընդամենն այն պատճառով, որովհետև ինքը, գրողը տանի, սիրում է «Մաուգլիին» ու Կիպլինգին: Դե՜ռ մանկուց (մենք էլ ասում ենք` ինչով բացատրել նրա «անտառայնությունը», գիտեինք` չեկիստ է, դրանից է, գիտեինք` ընտրությունների մենակ է գնում` առանց Լյուդմիլայի, որովհետև սիրում է Կաբաևային, գիտեինք` ծեծում է նույն Լյուդմիլային, որովհետև սիրում է Կաբաևային, չէ, Կիպլինգ է սիրում):
Մնաց հավելենք, որ մեր այս սիրահարին երեկ ուժեղ սատարման էր եկել Ռուսիո մտավորական և քաղաքական էլիտան` ոչ անհայտ Եվգենի Պրիմակովի գլխավորությամբ:
Տեղն է դրանց` էդ արևմուտքցիներին ու Քլինթոնին` յուր «մայրիկով» հանդերձ. թող իմանան` «кому в Росcии жить хорошо!»:
Կարմեն ԴԱՎԹՅԱՆ

Դիտվել է՝ 2742

Մեկնաբանություններ