ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ դուրս կգա նախագահական ընտրապայքարից, եթե բժիշկները պարզեն, որ ինքն առողջական խնդիրներ ունի։ «Անկեղծ ասած, ես կարծում եմ, որ միակ բանը, որ տարիքը բերում է, իմաստությունն է»,- հավելել է Բայդենը։ Ավելի վաղ նա ասել էր, որ կհրաժարվի նախընտրական մրցապայքարից միայն այն դեպքում, եթե Աստված իրեն ասի դա անել։               
 

ԻՍԿ ԴՈՒՔ ԵՐԿԽՈՍՈ՜ՒՄ ԵՔ

ԻՍԿ ԴՈՒՔ ԵՐԿԽՈՍՈ՜ՒՄ ԵՔ
19.07.2011 | 00:00

Ինչպես ասում են` կատարվե՛ց: Բայց դե մի քիչ էլ ինտրիգ կա այդ ամենում: Հիմա փորձենք հասկանալ` խաղը մշակված-օրինաչա՞փ էր, թե՞ խորքում իսկապես լիքը «նո»-եր կան:
ԻՄ ԽԵ՜ՂՃ ՀՈՎԻԿ
Փորձագետների կարծիքները կիսվում են ՀԱԿ-ի հայտարարության ու երկխոսության առումով. մի մասը կարծում է, որ ՀԱԿ-ը «մանթրաշ» է, բայց, շախմատային լեզվով ասած, «ձեռք է տվել, պիտի խաղա»: Դրա համար էլ հանդիպելու մասին նրա հայտարարությունը ձևով ընդդիմադիր, բովանդակությամբ դիմադիր ստացվեց:
Իսկ մենք պնդում ենք` խաղը դետալ առ դետալ մշակված է: Նույնիսկ հանգամանքը, որ հերթական անգամ պետք է «փչացվեր», ասվեր` Հովիկ Աբրահամյանի ասածներն «ասնավանի» չեն (և ինչո՞ւ ՀԱԿ-ի ու Հովհաննեսի` իրենց երբեմնի գինու գործարանի տնօրենի ջրերը նույն առվով չեն հոսում, հեչ հասկանալի չէ), նույնպես «օրակարգային» հարցերից է` «հակառակ» նրան, որ ՀԱԿ-ը որևէ առիթ բաց չի թողնում Սերժին փիարելու, կարևորելու բացառապես նրա հետ հանդիպումը:
Միանգամից առաջ անցնելով էլ ասենք` ընթանում է ընդդիմություն-իշխանություն խաղի միջանկյալ փուլ. կարծում ենք` խոր աշնանը «կկատարվի» նաև դա. Սերժն ու Լևոնը կհանդիպեն, դրանից առաջ էլ Սերժը կընդառաջի ՀԱԿ-ին` գործադիրի հետ խաղի-խոսելու մասով: Այսպես ասած, կլինեն իրադրային լուծումներ` կախված ոչ միայն ներքին, այլև գեո, այդ թվում և` ղարաբաղյան խնդրի զարգացումներից:
Իսկ այն, որ ՀԱԿ-ը համաձայնելու էր հանդիպել, այսպես ասած, ոչ թե գործադիր, այլ կոալիցիոն պատվիրակության հետ, խաղից հասկացող «ոզնուն» էլ էր պարզ` բացի հանդիպումից խորապես դիլխոր, ոխերիմ տառապանք ապրող երրորդ ուժի մուրազախաբներից, մի երկու քոչարյանամետներից ու մի քանի կին ատամնատեխնիկներից:
Նախ` «Համարբերգ&Յուրոփ» «մոնիթորինգն» է երկու օրից Հայաստանում լինելու, ու թե ՀԱԿ-ի մտքով անցներ (ասինք` «նե՛տ, էլի». պի՜նդ են կպած զմիմյանս Սերժն ու Լևոնը) փսորել հանդիպումը, ապա միջազգային հանրությանը դժվար կլիներ բացատրել, որ` բա չեք ասի` էն Վազգենի ու Քոչարյանի մոտ են իրենց «ժամո» արել, իրենք «ընդեղ ժամո չեն ըլնում»:
«Who is Kocharyan, who is Vazgen»` հաստատ կհարցնեին, կփորձեին մտաբերել մոնիթորինգիստները, որովհետև վաղուց արդեն հայաստանյան ներքաղաքական խաղն այլ դաշտում է ընթանում, իսկ Համարբերգի ջանքն այդ խաղում հեչ քիչ չէ, և դա շատ լավ գիտե Համարբերգի հետ նոն-ստոպ հանդիպող, որոշակի պայմանավորվածություններ ունեցող նույն ընդդիմությունը:
Հետո էլ ընդիմությունը խելքը հացի հետ հո չէ՞ր կերել. իր երեք տարեկան դառնալու շեմին (օգոստոսի 1-ը ՀԱԿ-ի ծննդյան օրն է. լրանում է նրա երեք տարին, թարսի պես էլ` օրը մեռելոց է. չէ՜, ոչ մի սիմվոլիկ բան նկատի չունենք, հո թարա՞խ չենք. ասում ենք, որ ծնունդը տարան ամսի երկուսի միտինգում նշելու) ահավոր ուժեղացներ առանց այն էլ ընդդիմության հետ խաղում խոշոր «դիվիդիներ» (Արգամիչ, հոգնած կլինեք, գնացեք հանգստանալու, սեպտեմբերն էնպե՜ս շուտ կգա, միանգամից «ճամպրուկով» կիջնեք կառավարություն, կնստեք «օրհնված աթոռին», Դուք հիմա խաղից դուրս եք) շահած Սերժին: Հասկանալի է, չէ՞, եթե ընդդիմությունը հրաժարվեր, ապա ողջ միջազգային հանրությունը միաձայն արձագանքելու էր` էս ի՜նչ հզոր, ողջամիտ` «լալա» լիդեր ունի Հայաստանը, էս ինչ «քըխն» է էդ ՀԱԿ-ը, և այդպե՜ս շարունակ: Հասկանալի է, ՀԱԿ-ը դրան չէր գնա:
Հաջորդիվ, միջանկյալ` կոալիցիայի հետ օժանդակ «չերկխոսությունը» երկուստեք` իշխանություն-ընդդիմություն խաղի շատ լավ տարբերակ է, հա՛մ կխաղան, հա՛մ «կլողանան», որովհետև էլի նույն ոզնուն հասկանալի է, որ արտահերթ ընտրությունների մասին խոսակցությունը մեծ բլեֆ է: Դա ՀԱԿ-ին պետք է, որ էլեկտորատ չկորցնի: Իշխանությունն էլ պահեստային տարբերակով (եթե Աստված մի արասցե, ղարաբաղյան զարգացումներում այնպիսի կոնֆիգուրացիա լինի, որ պետք լինի կանգ պարտադրել) ձեռքը պուլտին է պահում:
Այլ կերպ ասած` կոալիցիայի հետ «խոսումն» արտահերթ ընտրություններից երգով նահանջի ամենաինտենսիվ տարբերակն է: ՈՒ մինչ իշխանությունը «կձևավորի» նաև հանդիպում գործադիրի հետ (միայն նրա հետ է ընդդիմությունն արտահերթի խնդիր քննարկելու. ասված է, չէ՞, հայտարարությունում), մինչ իշխանությունը` մե՜կ-երկո՜ւ, ընդդիմությունը «կհասկանա», որ հերթական ընտրություններն իրենց դուռն են թակում:
«ԷՆ ԿՇՌԱՔԱՐԵ՞ՐՆ ԻՆՉԻ ԳՈՂԱՑԱՆ»
Բովանդակությամբ դիմադիր ՀԱԿ-ի հայտարարությունը, ասացինք, շա՜տ էր «ընդդիմադիրոտ»: Այնքան, որ փորձագետների մի մասն էլի ընկել էր հոգեխանգարմունքի մեջ ու կանխատեսում էր` Լևոնն էսպես խելոք խաղն առաջ կտանի ու ամենակարևոր պահին կասի` մեր ուզած արտահերթ ընտրությունները չեղան, ու վերջին պահին ամեն ինչ կփսորի: Այն է` կհրովարտակի իր թիմին` բոյկոտել խորհրդարանական ընտրությունները, կամ կմասնակցեն ընտրություններին, կընտրվեն, հետո կբոյկոտեն ու խորհրդարան չեն մտնի: Էդպես կգնան նախագահական ընտրությունների ու կշահեն ավելի մեծ «դիվիդիներ»:
Ավելի հեռուն գնալով էլ ՀԱԿ-ամերձ նույն փորձագետները կարծում են, որ եթե այնպես ստացվի, որ Լևոնը նախագահական ընտրությունների ժամանակ չառաջադրվի, նա ընդհանրապես, Արտաշես թագավորի նման, ամեն ինչ իր հետ կտանի, որպեսզի թիմից ժառանգորդ չլինի. «Նա միշտ, մինչև 2008-ի իր առաջադրվելը, արգելում էր թիմին քաղաքականությամբ զբաղվել, չէր թողնում որևէ մեկը շնչի, ասելով` հլը դրա ժամանակը չէ, սպասեք»: Թիմը խելոք ենթարկվում էր: Թիմը հավատում էր, որ Լևոնը վերադառնալու է, ու սպասում էր նրա նախագահացմանը:
Ավելին. «նույնք» պնդում են, որ «Ազատ դեմոկրատներ» կուսակցությունը «Մարի&Սերժ» կորպորացիան ստեղծել է հենց այդ նպատակի համար, որ եթե Լևոնը փորձի իր հետ տանել բոլորը, «ավերակաց» վրա թագավորելու հնարավորություն ունենա Պապի խարիզմայի նկատմամբ խոր հարգանք ունեցող, նրան անվերապահ ենթարկվող թիմը:
«Նույնք» առաջ անցնելով էլ պնդում են, որ Սերժը թող չսպասի. Լևոնն իրեն երբեք չի շնորհավորի, թիմն ու Լևոնն անվերջ կկրկնեն նույն երգը` չլեգիտիմության մասին:
Իսկ մենք, ահա, մեր հերթին, պնդում ենք բոլորովին հակառակը. Սերժն ու Լևոնը խաղում են շատ հավեսով, շատ միլիմետրիկ ու շատ երկար կխաղան: Շախմա՛տ: Դետալները` խիստ ներդաշնակված: ՈՒ Լևոնը խաղը չի փսորի ոչ մի դեպքում, որովհետև մի բան էր 2008-ը, մեկ այլ բան` 2011-2012-ը:
ա) Լևոնը վերադարձավ ու 2008-ին իսկապես մաստեր-կլաս ցույց տվեց. ապացուցեց, որ ինքն այնքան էլ Սև շենքում չէր, որ ինքը խաղում էր և ամեն րոպե կարող է ստատուս քվո փոխել` իր օգտին: Ասենք միանգամից` Լևոնն առավելագույնը կորզեց այդ խաղից. բոլորին է հասկանալի, որ միջազգային-գեո-գլոբալ խաղում նա չէր դառնալու նախագահ, այո, նա արեց ու դեռ անում է ավելին` իր խաղի տեսանկյունից` դառնալով գործոն: Լուրջ գործոն: ՈՒստի ու հաստատապես նա պետք է որ հոգեպես բավարարված լինի` իր օրերին իշխանությունը լքելու հիասթափությունից հետո ապրած նորօրյա խոր ու մեծ ռևանշի արդյունքում:
Եվ որքան էլ պնդեն, որ Լևոնը թիմի հետ կվարվի այնպես, ինչպես 98-ին` «ողջն իր հետ տանելով», այդպես չէ. նա այսօր ունի հենց թիմի խնդիր: ՈՒ արդեն կապսուլահանված (հասկանալի է, չէ՞, որ նույն երկխոսությունը բավարարված Լևոնի նոսրացող շարքերի համար հզոր փրկօղակ էր` Սերժից նետված) Լևոնն ունի արդեն մեկ այլ խնդիր` մաքուր-արժանապատիվ վերադառնալ Սև շենք` առաջին նախագահի իսկապես շատ բարձր ստատուսին (ի վերջո, որքան էլ «գտնենք», որ մարտի մեկն ընդդիմության դեմ էր, այն հավասար պատասխանատվություն է ենթադրում նաև Լևոնից):
բ) Թիմը նույնպես նախկինը չէ. բոլորիս է հայտնի` թիմը մի կերպ է շշի մեջ պահվում (եթե կարողանան բարով-խերով խորհրդարանական համամասնական ցուցակը գլուխ բերել, իրար չկրծել մինչև վերջին ոսկորը), այո, թիմը մի կերպ է զսպվում (իսկ Լևոնը գիտե՞ ծերացող Պապի մասին ինչ համով-հոտով անեկդոտներ ու պատմություններ են պատմվում կոնֆիդենցիալ զրույցներում` թիմի կողմից)։
Մի խոսքով, թիմը ինքնապահպանման հարցը կլուծի առանց երկմտանքի: Այս անգամ արդեն ոչնչի հետ հաշվի չնստելով (չափից դուրս շատ համբերեցին): Եվ ճիշտ կանի, որովհետև ինտելեկտուալ մեծ պոտենցիալ ունեցող այդ թիմն անչափ երկար ճամփա է անցել, շատ երկար է սպասել, որպեսզի այս անգամ ևս համաձայնի «թագավորել ավերակացս»:
Եվ վերջապես, թիմն ինչո՞ւ է նեղացել Էրեբունի ամրոցի` հյուրանոցի հաշվով, Հանրային խորհրդի փոքր սրահի պատճառով: Աբսուրդ: Կարելի էր կարծել` էդ Դավիթ Շահնազարյանը չէր «համապատասխան» ստորագրություններն ուղարկում Հաագա (գործարանը պետք է հումքի մոտ կառուցել):
Այո, շատ էլ ընտիր քայլ է երկխոսության վայրն էդ կողմերում ընտրելը. դա ուղղակի տարածքի նրբագեղ «օքուպեյշըն» էր (Վարդան Մինասիչ, մի ձեն հանեք, հո մենակ ինքնաթիռների ու զուգարանների հաշվո՞վ չպետք է խոսեք):
Մի խոսքով. ո՞վ է ավելի մեծ դիսկոմֆորտ ապրելու, իզգոյացվելու դրանից, պարզ չէ՞:
Բա էլ ի՞նչ կա:

Կարմեն ԴԱՎԹՅԱՆ

Դիտվել է՝ 951

Մեկնաբանություններ