ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղար Սերգեյ Շոյգուն Իրանի Ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղար Ալի Աքբար Ահմադիանի հետ բանակցությունների ընթացքում հաստատել է Ռուսաստանի աջակցությունը Ադրբեջանի հետ միջանցքների և հաղորդակցության ուղիների հարցում Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքականությանը՝ գրում է իրանական Mehr գործակալությունը։               
 

«ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՄԱՖԻԱՆ ՍՏԵՂԾՎԵԼ Է ՏԻԳՐԱՆ ՄԵԾԻ ԺԱՄԱՆԱԿ»

«ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՄԱՖԻԱՆ ՍՏԵՂԾՎԵԼ Է ՏԻԳՐԱՆ ՄԵԾԻ ԺԱՄԱՆԱԿ»
21.10.2011 | 00:00

«Իրատես de facto» ԱԿՈՒՄԲՈՒՄ
Շառլ Ազնավուրի հայտնի հարցազրույցը բավականին մեծ արձագանք ունեցավ հայաստանյան տարբեր շրջանակներում: «Ազնավուրն ուղիղ ասաց, որ Հայաստանի դատարկման միակ աղբյուրը մաֆիան է, այն հանցագործ խմբերը, որոնք սերտաճեցին իշխանության հետ»,- «Իրատես de facto» ակումբում երեկ հայտարարեց ՍԴՀԿ անդամ ԳՈՒՐԳԵՆ ԵՂԻԱԶԱՐՅԱՆԸ՝ հընթացս շեշտելով, որ իշխանությունը պիտի արձագանքի ասվածին: «Կա՛մ հետ կանչեք դեսպանին ու ասեք, որ նա զրպարտել է, կա՛մ էլ համաձայնեք՝ ասելով, որ պայքարում եք մաֆիայի դեմ: Ստե՞լ է շանսոնիեն: Ի՞նչ է հայաթափությունը: Դա այն է, որ արևմուտքում թուրքերն են, արևելքում, ոչ բարով, ադրբեջանցիները: Այսօր սահմանամերձ գյուղերը դատարկվում են, այդ գյուղապետերին պահում են, որ 1979-ի մարդահամարի տվյալներով խայտառակ ընտրություններ անցկացնեն»,- նկատեց ՍԴՀԿ ներկայացուցիչը՝ միաժամանակ փաստելով, որ մեր գենետիկ հիշողության մեջ նստած է ստրուկը, այլապես այս իրավիճակը չէինք հանդուրժի: Ստեղծված իրադրությունը ազգային անվտանգության նախկին փոխնախարարը կոնկրետ օրինակով ներկայացրեց՝ նշելով, որ ՃՈ նախկին պետ Մարգար Օհանյանն ուրիշի փոխարեն է հայտնվել բանտում. «Երբ նա մեր երկրի պես աղքատ երկրից միլիոններ էր թալանում, ոստիկանապետը չգիտե՞ր: Եթե չես իմացել, ուրեմն ինչո՞ւ ես ոստիկանապետ, եթե հասկացել ես, ուրեմն մեղսակից ես, ուրեմն տեղներդ փոխեք Մարգար Օհանյանի հետ»:
Լրագրողների այն հարցին, թե մաֆիան Հայաստանում ո՞ր նախագահի օրոք է գլուխ բարձրացրել, Գուրգեն Եղիազարյանը հռետորական պատասխան տվեց. «Մ. թ. ա. 55-ին` Տիգրան Մեծի ժամանակ»: Լրագրողների համառությանը, ի վերջո, հակադարձում եղավ. «Լևոն Տեր-Պետրոսյանի ժամանակ մաֆիա չկար, քանի որ կոմունիստների օրոք մաֆիա չկար»:
Անդրադառնալով ՀԱԿ-ի գործողություններին` ակումբի հյուրը վերահաստատեց Հայ ազգային կոնգրեսի վերջնանպատակը. «Մենք գնալու ենք արտահերթ նախագահական և խորհրդարանական ընտրությունների, հարցեր կան, որոնք շտապ լուծում են պահանջում»: Վստահեցնելով, որ իրենց միակ ճանապարհը սահմանադրական ճանապարհով իշխանափոխությունն է, բանախոսն ընդգծեց. «ՀԱԿ-ը երկխոսություն սկսեց շատ ճիշտ պահին՝ պահանջելով արտահերթ ընտրություններ, սակայն իշխանությունը, տեսնելով, որ ընդդիմությունն ընտրել է ամենախաղաղ ճանապարհը, հրաժարվեց երկխոսությունից: ՀԱԿ-ն այստեղ մեղք չունի: Մենք իրավունք չունենք գնալու այնպիսի գործողությունների, որոնց ընթացքում հանկարծ մի թիզ հող զիջենք Ադրբեջանին: Սա մենք հասկանում ենք, թող իրենք էլ հասկանան»: Հանրահավաքների սակավամարդության առնչությամբ էլ ընդդիմադիր գործիչն իր բացատրությունն ունի` սահմանադրական ճանապարհով իշխանափոխության համար թվաքանակն ամենևին նշանակություն չունի, հնարավոր է հաջորդ հանրահավաքին 100 հազար մարդ ներկա լինի:
Ինչ վերաբերում է հերթական ընտրություններին, Գուրգեն Եղիզարյանը վստահ է՝ նորից ընտրությունները կեղծվելու են: «Հերթական պրեսկոտները հայտարարելու են, որ ընտրություններն արդար են, որ թույլ նախագահ լինի, որ ինչ հրամայեն, անի»,- արձանագրեց ՀԱԿ-ի ներկայացուցիչը:
Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 1023

Մեկնաբանություններ