ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ դուրս կգա նախագահական ընտրապայքարից, եթե բժիշկները պարզեն, որ ինքն առողջական խնդիրներ ունի։ «Անկեղծ ասած, ես կարծում եմ, որ միակ բանը, որ տարիքը բերում է, իմաստությունն է»,- հավելել է Բայդենը։ Ավելի վաղ նա ասել էր, որ կհրաժարվի նախընտրական մրցապայքարից միայն այն դեպքում, եթե Աստված իրեն ասի դա անել։               
 

ՕԵԿ-Ի ՑՈՒՑԱԿՈՒՄ ԳՈՐԾԱՐԱՐՆԵՐ ՔԻՉ ԿԼԻՆԵՆ

ՕԵԿ-Ի ՑՈՒՑԱԿՈՒՄ ԳՈՐԾԱՐԱՐՆԵՐ ՔԻՉ ԿԼԻՆԵՆ
07.02.2012 | 00:00

«Նախանձը քաղաքական կատեգորիա չէ, բայց ՕԵԿ-ին նախանձում են բոլորը»,- երեկ քաղաքական նախանձի շուրջ իր դիրքորոշումը կրկին վերահաստատել է ԱԺ ՕԵԿ խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանը` անդրադառնալով այն խոսակցություններին, թե Արթուր Բաղդասարյանը հոգնել է ԱԺ-ից ու նպատակ չունի պատգամավոր դառնալու կամ այլ պաշտոն զբաղեցնելու։ Նա ասել է, թե որքան մոտենում են ընտրությունները, այնքան բամբասանքները մեծանում են։ Նկատելով, որ իրենց կուսակցությունն արդեն 15 տարի մասնակցում է համապետական բոլոր ընտրություններին ու կարողանում է ծանրակշիռ ձայներ հավաքել, տիկին Բիշարյանը վստահեցրել է, որ այս անգամ էլ ՕԵԿ-ը կարող է ժողովրդի ձայնին ապավինել` հավելելով, որ թեև իրենց համամասնական և մեծամասնական ցուցակները դեռևս պատրաստ չեն, բայց հնարավորինս բացառելու են համամասնական ցուցակում գործարարների ներգրավումը։
Անդրադառնալով ընտրություններին առանձին մասնակցելու հարցին, ՕԵԿ խմբակցության ղեկավարը փաստել է. «Ընտրություններին ի սկզբանե առանձին ենք գնացել, հետո ենք կոալիցիա կազմել։ Էնպես չի եղել, որ մեկ անգամ միասնական ենք գնացել, հիմա որոշեցինք առանձին գնալ»։ Տիկին Բիշարյանը նաև հարյուր տոկոս համամասնական ընտրակարգին անցնելու հարցը համարել է ժամանակավրեպ, ընդգծելով. «Չկա հնարավորություն ու ժամանակ։ ՕԵԿ-ը դեմ չէ ամբողջությամբ համամասնական ընտրակարգին անցնելուն, բայց դրա համար ժամանակ է պետք։ Կարծում եմ` այսօր դրա ժամանակը չէ։ Երբ կոալիցիան հայտնում է միասնական կարծիք, սա արդեն խոսում է այն մասին, որ պետությունը տվյալ հարցում միասնական է, գերակշիռ մասը կանգնած է երկրի նախագահի կողքին։ Սա հնարավորություն է տալիս ավելի վճռական գնալու առաջ և լուծելու այդ խնդիրները»։ Ինչ վերաբերում է կոալիցիայի ներսում տարաձայնություններին, ՕԵԿ խմբակցության ղեկավարը շեշտել է. «Բնականաբար, կոալիցիոն գործընկերների միջև բազմաթիվ հարցերի շուրջ տարաձայնություններ կան, սա բնական է։ Անընդունելի կլիներ, եթե մի քանի քաղաքական ուժեր ամեն ինչի մասին նույն բանն ասեին»։
Ի դեպ, ՕԵԿ-ի համագումարը տեղի կունենա մարտի 3-ին։
Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 867

Մեկնաբանություններ