«Իրենց երկրներում ամերիկյան հրթիռներ տեղակայելով՝ Եվրոպան ռիսկի է դիմում. ՌԴ-ն կարող է հարվածներ հասցնել այն պետությունների մայրաքաղաքներին, որտեղ ամերիկյան հեռահար զինատեսակներ են նախատեսում տեղակայել»,- հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։               
 

ՍԱՄՎԵԼ ԱԼԵՔՍԱՆՅԱՆԸ ԷԼ ՀԱՎԱՏԱՑՅԱԼ ՉԻ՞

ՍԱՄՎԵԼ ԱԼԵՔՍԱՆՅԱՆԸ ԷԼ ՀԱՎԱՏԱՑՅԱԼ ՉԻ՞
08.02.2011 | 00:00

Բազմաչարչար, պարաչարչար Ապարանում դեռ երկար կխոսեն այս մի հին-նոր տարուց, որի շրջանակներում Աղվան Գառնիկիչը կազմակերպել էր հերթական «ապարանյան ձմեռ» միջոցառումը:
Դե գիտեք, դրան մասնակցում են նախարարներ, մարզպետներ՝ յուրյանց «կերակրատաշտերով»: Իմա՝ ուտելիքով: Բայց ապարանցիների համար քննարկման թեման ԱԺ պատգամավոր, մոնոպոլիստ-ապարանցի Սամվել Ալեքսանյանի «եկումն» էր Ապարան՝ յուր «Լեբեդ» արաղով: «Արաղի» նկատմամբ հատուկ հարգանք ունեցող ապարանցիներն այդ օղին համարում են «տեխնիկական սպիրտից» ստացված: Հետն էլ ուրիշ բանի համար են նեղացած ապարանցիք «հայրենական» օլիգարխից:
Քեֆ ու պարի թեժ պահին Սամվել Ալեքսանյանն առաջարկել է արդեն լավ «խմուկ» ապարանցիներին՝ ով կարենա շատ «Լեբեդ» խմել, նրան կտա հարյուր քսան հազար դրամ: Չի տվել, ասում են ապարանցիք: «Քցել» է: Տվել է հարյուր հազար: Պատճառաբանությունն էն է, որ շշից չեն խմել, այլ բաժակով:
Վերջը, մի երկու միլիոն «փող ի բաժնուկ Սամվել, մի չորս հոգու էլ պարտք մնացուկ» (այդ երկու միլիոնը նա շատ արագ, իրեն հատուկ ճարպկությամբ, երեկ վերականգնեց «Հայկական ժամանակին» դատի տալու հաշվին):
Բայց էսքանով բանը չի ավարտվել: «Լեբեդն» իրեն ցույց է տվել, «ты прости меня, любимая» է ասել արդեն իրիկունը։ «Խինգ խոքու խիվընդընոց տարան, թունավորվեր ին», պատմում են ապարանցիք: Ասում են՝ Մելիքյան գյուղից մեկն ընդհանրապես շատ վատ է (կփորձենք առաջիկայում ճշտել):
Էսքանով էլ ամեն ինչ չի վերջացել։ Սամվել Ալեքսանյանը որոնել-գտել է էն ապարանցի ջահելին, որն «ի պաշտոնե» նկարահանել է այս «հացն ու թատրոնը», և պարտադրել շատ արագ, իզութոզով ոչնչացնել, վերացնել ողջ նկարահանած «մատերիալը»:
Ապարանցիք էս ամենը պատմում-պատմում ու վրադիր էլ թե՝ բա ուրեմն ճիշտ են ասում, որ Սամվելի դեղերն էլ թունավոր են («Նատալի-ֆարմը» նկատի ունեն)։
Այս մասին էլ` առաջիկայում:
Կարմեն ԴԱՎԹՅԱՆ

Դիտվել է՝ 1117

Մեկնաբանություններ