ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ դուրս կգա նախագահական ընտրապայքարից, եթե բժիշկները պարզեն, որ ինքն առողջական խնդիրներ ունի։ «Անկեղծ ասած, ես կարծում եմ, որ միակ բանը, որ տարիքը բերում է, իմաստությունն է»,- հավելել է Բայդենը։ Ավելի վաղ նա ասել էր, որ կհրաժարվի նախընտրական մրցապայքարից միայն այն դեպքում, եթե Աստված իրեն ասի դա անել։               
 

ՕՍԿԱՆՅԱՆՆ «ԱՐԱՂՈՎ» ԿՈՒՏՎԻ՞

ՕՍԿԱՆՅԱՆՆ «ԱՐԱՂՈՎ» ԿՈՒՏՎԻ՞
17.02.2012 | 00:00

Օսկանյանի «հայտնությունը» ԲՀԿ-ում, ինչպես Մինասիչի ամեն ինչը, շատ պատմական ստացվեց:
Իր կամավոր գրվելու օրը (կարծում էիք իր հայրենիք Սիրիայի փողոցներում «դեգերող» ընդդիմության շարքերո՞ւմ էիք նրան տեսնելու. «նե՛տ». Սուրիո հանգույն նա հայաստանյան ԲՀԿ-ն է դարձնում «մարտնչող-այլընտրանքային», մանավանդ որ մարտի 1-ի լուրջ փորձառություն արդեն իսկ ունի), և ուրեմն` այդ պատմական, նույնիսկ կարելի է ասել` տոնական օրը Մինասիչի «մույս» հայրենիք ԱՄՆ-ի հայաստանյան դեսպան միստր Հեֆեռնը հետաքրքիր մեսիջով հանդես եկավ: Նա «գերազանց» գնահատեց Հրազդանի ընտրությունները: Ինչն ուղիղ հաշվով նշանակում էր` աջակցություն օրվա իշխանություններին: Իսկ ԲՀԿ-ում խոր «Արևմուտք» խաղացող Մինասիչին մեսիջ` «երրորդն ավելորդ» է: Է՛լ ավելի ուղիղ մեսիջ. եղբա՛յր Վարդան (ոչ մի ուրիշ բան նկատի չունենք. հո մենակ օրդեններո՞ւմ չեն «եղբայր» եզրույթն օգտագործում), առանց այն էլ քո «Սիվիլիթասից» գոհ չէինք, հիմա արդեն ըսկի չենք աջակցելու (գիտենք, որ «Սիվիլիթասը» ֆինանսավորում է թուրքահայ ամերիկացի, որն ԱՄՆ-ի նախագահների հետ նստող-վեր կացող «տղա» է). եզրակացությունները, եղբա՛յր, թողնում ենք քեզ:
Բայց էս բոլորը` հե՜չ: «Ֆուֆլո»: Զի Օսկանյանի պատմականն է լավ, իսկ պատմականը դեռ առջևում է: Եվ ուրեմն, այն օրը, երբ մեծն Օսկանյանը («օսկի՞» բառից է առաջացած) իր սրբազան աջով գիր էր անում` հայրենիքի, բոլորիս կյանքում նոր էջ բացելու կարևորագույն գործով, այդ նույն օրը ոչ հեռավոր ու հարազատ Կրեմլում ԲՀԿ առաջնորդն «արաղի» մասին պայմանագիր էր կնքում: Կրեմլ մատակարարվելիք:
Հանաք բան չիմանաք (թե՞ դուք էլ մեզ նման տարակուսած «հաշվում» եք` էս Բոլոտնյայայի ու «Պոկլոննայա գարայի» արանքում շշկռված Ռուսին մեր արա՞ղն ինչի է պետք, մանավանդ որ Ռուսաստանի երեք բրենդներից` «աղջիկներ», «Կալաշնիկով» և վերջապես` «արաղ», «արաղն» ամենահայտնին էր աշխարհում. բայց` չէ. «Լյութիկի» ու «Մուլտի գրուպի» օղին պետք է Կրեմլի մտքին, գլխին. հե՜չ մի ասեք, մազից պրծանք. էն տարի էլ քիչ էր մնացել մեր «արտադրանքը» Բուքինգհեմյան պալատ` Անգլիայի թագուհու միտք ու գլխին հասներ. Լուկաշենկոն էր քավոր կանգնել գործին` ոչ անհայտ Բորիս Աբրամովիչի հեղափոխականոտ ձեռներով. համա Օսկանյանի բախտը չբերեց անգլո-սաքսոնական «օսում» ևս. բախտի տերը թաղեմ. ասա` էսօրվա Ռուսաստանն ո՞ւմ է հետաքրքիր, որ մատակարարվես էլ):
Մի խոսքով, «Քոչարյան & Հայաստանյան ռուսիստներ» «կոնցեռնը» շատ սիրուն բարտեր առաջարկեց Կոլյայիչին առավոտյան` Օսկանյանի անդամությունը, երեկոյան` «արաղը` Կրեմլում»: Կարծում ենք Կոլյայիչի ինքնասիրությունն անսահման է շոյված: Իր «այլընտրանքային կուսակցությունն» այդ «քնքշանքի» դիմաց քաղաքական գործիչ պարոն Օսկանյանին և պարոն Քոչարյանին հանձնելու համար:
Բայց դե հիմա էլ նոր խնդիր է առաջանում. ինչքա՜ն պիտի խմես, որ Օսկանյանին, թեկուզ Հայաստանում, քաղաքական գործիչ համարես: Ինչքա՜ն պիտի խմես, որ ԲՀԿ-ն էլ «քաղաքական այլընտրանքային» ուժ համարես:
Ինչքա՜ն… խմես, որ ողջ ազգով մարտի 1-ը մոռանաս: ՈՒ չհարցնես` Օսկանյա՞ն, նորի՞ց:
Կարմեն ԴԱՎԹՅԱՆ

Դիտվել է՝ 858

Մեկնաբանություններ