ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ դուրս կգա նախագահական ընտրապայքարից, եթե բժիշկները պարզեն, որ ինքն առողջական խնդիրներ ունի։ «Անկեղծ ասած, ես կարծում եմ, որ միակ բանը, որ տարիքը բերում է, իմաստությունն է»,- հավելել է Բայդենը։ Ավելի վաղ նա ասել էր, որ կհրաժարվի նախընտրական մրցապայքարից միայն այն դեպքում, եթե Աստված իրեն ասի դա անել։               
 

ՊՈՒՏԻՆԸ ՉԻ՞ ԳԱ

ՊՈՒՏԻՆԸ ՉԻ՞ ԳԱ
18.11.2011 | 00:00

Քաղաքական կուլիսներում վերջերս դարձյալ լուրեր են «լցվում», թե Վլադիմիր Պուտինը մինչև այս ամսվա վերջ կգա Հայաստան` գազի «մոմենտով»:
Հասկանալի է, ի տարբերություն ՈՒկրաինայի, մենք գոնե այս պահին գազի «մոմենտ» չունենք, չնայած գազի ասեղի վրա նստած Ռուսաստանն ում հետ ասես կարող է «գազեր» ունենալ:
Հետո էլ` «անվերջ բանող, անվերջ դատող», դաշնամուր նվագող-երգող, փոքրիկների առջև խոնարհվող, ձյուն մաքրող-աղբ թափող մեքենայի վարորդին իր հետ «իսպոլկոմ» տանող ՌԴ վարչապետի գլուխն այնքան խառն է ընտրություններով, որ ինքն է ասել` ոչ մի տեղ չի գնալու Ռուսաստանից` «դեպոն կայնե գը»:
Այնուհանդերձ, «կուլիսավորները» բազմանշանակ «աշկերով», բիբերը աջ ու ձախ անելով, լուռ գլխով, իմաստունորեն հասկացնում են` գալու է, գալու Վլադիմիրը, որ մտնի «համաշխարհային սովնարկոմ»: Այն է` տարածաշրջանում այնքան խառն է, Իրանի հարց կա-բան, Վրաստանի հարց էլ կա, հրեն` Սիրիան է վերցվում, «Նաբուկոն» կառուցվում, գալու է «ցարը» Երևանից «նայի»:
Փորձեցինք «արտահոսվող» լուրը ճշտել բավականին բարձր և տեղեկացված աղբյուրից. այդպե՞ս է: Մեզ ասացին` նման բան չկա, Պուտին Վլադիմիրի այց չի սպասվում:
Համ էլ հո հանաք բա՞ն չի. անվտանգության, արարողակարգային հարցեր կան:
Անկանխատեսելի Պուտինն է, թող գա, մենք դեմ չենք: Ի՞նչ անենք, որ չար լեզուներն ասում են` մեկ-մեկ Գերմանիայում ձեռք է բարձրացրել Լյուդմիլայի վրա:
Գերմանիա է, ինչ ասես կանեն:
Կարմեն ԴԱՎԹՅԱՆ

Դիտվել է՝ 913

Մեկնաբանություններ