«Իրենց երկրներում ամերիկյան հրթիռներ տեղակայելով՝ Եվրոպան ռիսկի է դիմում. ՌԴ-ն կարող է հարվածներ հասցնել այն պետությունների մայրաքաղաքներին, որտեղ ամերիկյան հեռահար զինատեսակներ են նախատեսում տեղակայել»,- հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։               
 

ՀԱՋՈՐԴ ԿԱՅԱՐԱՆԸ` «ԱՐՏՖՈՒԴ»

ՀԱՋՈՐԴ ԿԱՅԱՐԱՆԸ` «ԱՐՏՖՈՒԴ»
18.01.2011 | 00:00

Ոնց երևում է` կադրային նոր «թոփը» գյուղնախարարն է դառնալու: Նա վայ թե լվա բոլոր կարգի նախարարների գլուխը: Սեփական և ոչ «Գերասի մումուներով»: Չնայած «նախարարատես» հայ քաղաքացուն, որը Գևո, Գերաս, Թամար է տեսել, դժվար կարողանաս շատ բանով զարմացնել:
Դե, մարդը երկար տարիներ աշխատել է գյուղատնտեսության ոլորտում` «խոտ են հնձել, ոչխար են լողացրել, ոչխար են մորթել», ասել է` քաղաքական ֆիգուր չէ: Խոսքը նրա առաջին աշխատանքային «ոսկե» հրամանագրի, կամ բոլորի առջև «իր» նախարարության դուռը փակելու (զգուշացեք` հաջորդ կայարանն «Արտֆուդն» է) մասին չէ:
Ըստ «սրճարաններում առկա զրույցի»` այդ կայարանում` «Արտֆուդում», որտեղից էլ ինքը մեկնել է կառավարելու հայոց բազմաչարչար, ձվաչարչար, պանրաչարչար, գերասիմաչարչար, լֆիկաչարչար ֆրոնտը, նա այնքան էլ «նա չէ», որի քուղերը պետք է կապի հայ քաղաքացին, առավել ևս` գյուղացին: Ըստ «Արտֆուդի» «կայարանի»` նոր նախարարը լիքը պարտքեր ունի մթերումների գծով, և գյուղացիները շատ դժգոհ են նրանից:
Ճիշտ է, նոր նախարարին հրահանգված է` «չզբաղվել պոլիտիկա», ավելի ստույգ` հակառակը` «զբաղվել պոլիտիկա» և չզբաղվել գործարարությամբ, ու նրա նշանակման առաջին պայմաններից մեկն էլ հենց դա է եղել, որովհետև նախարարի պաշտոնն այլևս քաղաքական է:
Փակե՞լ է կառավարություն մեկնած Կարապետյանը մթերումային այդ պարտքերը նախարար դառնալու այս ընթացքում, թե ոչ, ինքը կիմանա, սակայն այդ պաշտոնն ստանձնել է, որովհետև ոլորտում շատ «նորարարն ու բարեփոխիչն» է: Բանն էլ եղել է էսպես. ժամանակ առաջ (կարծես` դեկտեմբերի սկզբներին) Սերժ Սարգսյանը հանդիպել է հայոց գործարարների հետ, վերջիններս ահավոր բողոքել են գյուղատնտեսության ոլորտից, նրա «կազմակերպչից»` «Գերասից, իր «Մումուից», ասել, որ էսպես շարունակելու դեպքում ոլորտը կկործանվի:
Գործարարների միության նախագահ Արսեն Ղազարյանին Սերժ Սարգսյանն առաջարկել է գտնել ոլորտի համար «հարմար թեկնածու»: ԳՄ-ում մտածել, գցել-բռնել են, ու սկսվել է գործարար Սերգեյ Կարապետյանի նախարարացումը` դեպ ՕԵԿ: Դեկտեմբերի վերջերին նրան արդեն «տարել» են ՕԵԿ-ին անդամագրելու:
Հեշտ բան չիմանաք. դա Սերգեյի առաջին «պոլյոտն» էր «նա լունու». Կարապետյանին դաշնակները 2008-ին առաջարկել են իրենց համամասնական ցուցակում տեղ գտնել (դաշնակները, ոնց նկատում եք, կերի, սննդի ու գյուղոլորտի նկատմամբ խիստ մեծ սեր ու հակում ունեն, և անտարբեր չեն որևէ կարգի կերակրատաշտի նկատմամբ), մեր «հերոսը» մերժել է նրանց:
Իսկ ՕԵ՞Կ: Գնացել է (կամ` գնացըցվել է): Եվ այնքան էլ այնպես չէ, որ Արթուր Բաղդասարյանը եթերից է իմացել իր նախարար ունենալու մասին («ո՞վ չունի, կորցրել է»):
Արթուր Բաղդասարյանը նեղսրտել է բոլորովին այլ «ծեմածիկայով». այն է` «Արտֆուդի» «կանգառում» պաշտոնյաներից մեկի որդին նույնպես «պասաժիր» է, այն է` մասնաբաժին ունի, և այդ դեպքում դուրս էր գալու, որ Կարապետյանը ոչ թե իր, այլ այդ «որդու հոր մարդն» է: Սույն հարցով հանգստացրել են Բաղդասարյանին, հավատացնելով, որ էլ չի լինի: Համաձայնությունը կայացվել է, թե ոչ, կերևա առաջիկայում:
Կարմեն ԴԱՎԹՅԱՆ

Դիտվել է՝ 1560

Մեկնաբանություններ