ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ դուրս կգա նախագահական ընտրապայքարից, եթե բժիշկները պարզեն, որ ինքն առողջական խնդիրներ ունի։ «Անկեղծ ասած, ես կարծում եմ, որ միակ բանը, որ տարիքը բերում է, իմաստությունն է»,- հավելել է Բայդենը։ Ավելի վաղ նա ասել էր, որ կհրաժարվի նախընտրական մրցապայքարից միայն այն դեպքում, եթե Աստված իրեն ասի դա անել։               
 

ՍԵՆՍԱՑԻՈՆ ԲԱՑԱՀԱՅՏՈՒՄՆԵՐ

ՍԵՆՍԱՑԻՈՆ ԲԱՑԱՀԱՅՏՈՒՄՆԵՐ
11.11.2011 | 00:00

Վերջերս վրացական մամուլի էջերում («Ասավալ-դասավալի», 29. 08-04. 09. 2011 և այլն) աղմկահարույց փաստեր հրապարակեց «Ազատ Վրաստան» կուսակցության տարածաշրջանային քարտուղար Գիա Ղրուաշվիլին, ով առաջինը համարձակվեց բացել քարտերը: «Ես համարձակ ձևով մատնանշում եմ ղեկավարության կազմում լավ տեղավորված, ազգանունները փոխած հայերին: Նրանք են` Միխեիլ Սաակաշվիլի` Սաակով, Բեժուաշվիլի` Մարտիրոսյան, Վարձելաշվիլի` Ակոպով, Ասանիձե` Սոբոլով, Ակակի Մինաշվիլի` Մինասյան, Լևան Ռամիշվիլի` Ասրաթյան, հայր և որդի Գաբաշվիլիներ` Շահնազարովներ, վարչապետ Գիլաուրի (հայկական ազգանունը նշված չէ), Վերահսկիչ պալատի քարտուղար Բեժաշվիլի` Բեժոև, «Ազգային շարժում» կուսակցության գլխավոր քարտուղար Մելիքիշվիլի` Մելիքով: Բայց միայն ղեկավարության ներկայացուցիչները չէ, որ փոխել են իրենց ազգանունները. Բուբա Կիկաբիձեն էլ հայ է, իսկ իր իսկական ազգանունն է Ավետիսյան: Ի դեպ, բազմիցս նկատել եմ, որ վերջինս իր հոր մասին խոսելիս շատ կարճ է մեկնաբանում. «Ռազմաճակատում անհետ կորել է»:
Ապա Ղրուաշվիլին ավելացնում է. «Ինչո՞ւ են այդ ողորմելիները հայկական ազգանունը վրացականով փոխել. եթե Վրաստանի նկատմամբ սիրուց դրդված են փոխել, ապա թող բարի լինեն ծառայելու Վրաստանին, այլ ոչ թե վնաս հասցնեն»:
«Չմոռանանք նշել, որ Բաղրամյանի գումարտակն էլ վրացիներ էր ոչնչացնում Աբխազիայում: Իսկ ո՞ր հայը դատապարտեց այդ փաստը, ի՞նչ գործ ուներ հայկական գումարտակը Աբխազիայում: Եթե Աբխազիայի համար հայերի սիրտը ցավում էր, և իրենց պաշտպանելու համար էին պայքարում, ապա ինչո՞ւ է այսօր հայերի թիվը այս երկրում հասել 60 տոկոսի. ուղղակի ուզում են Աբխազիան ձեռք գցել: Այն, ինչ հայերն անում են Վրաստանում, թե «այս եկեղեցիները մերն են, այս հողը մերն է», իր ժամանակին և այն օրվան հասան, այնպես զայրացրին ադրբեջանցիներին, որ հայերն այսօր չեն կարողանում մտնել Ադրբեջանի տարածք: Թող մի քիչ խելոք և զգույշ լինեն ու վրացիներին այդ աստիճանի չհասցնեն»:
ՈՒշագրավ մեկնաբանություններ են, այնպես չէ՞: Ոչ մեկի համար գաղտնիք չէ, որ Վրաստանը փոքրիկ կայսրություն է, ուր իշխում է վրացական ֆաշիզմը: Այդօրինակ մթնոլորտից ազատվեցին օսերը և աբխազները, երբ մղում էին ազգային-ազատագրական հաջող պայքար վրացական ազգայնամոլության դեմ և պահպանում իրենց ազգային ինքնությունը: Երկրում բնակվող այլազգիների վրացացումը սովորական և առօրեական մի բան է, պետական մշակված քաղաքականություն: Այսինքն` այլ կերպ դու չես կարող որևէ հաջողության հասնել, կարիերա անել. ազգային քո նկարագիրը պարզապես խոչընդոտ է: Ինչ վերաբերում է հայերի` Աբխազիայում կռվելուն, ապա դա բնական պաշտպանական ռեակցիա է վրացական բարբարոսությունների դեմ, երբ բռնանում են քո նկատմամբ և կողոպտում քեզ: Իսկ հայերի և աբխազների միջև սեպ խրել չի հաջողվի, քանի որ նրանք ունեն ընդհանուր շահեր և մղում են արդարացի պայքար զավթիչների դեմ. Աբխազիան պատկանում է միայն աբխազներին: Իսկ ինչ վերաբերում է եկեղեցիների ազգային պատկանելությանը, ապա այդ կոթողների ճնշող մեծամասնությունը, այն է` 650 կոթող, իսկապես հայկական է, քանի որ Վիրքն ընդհանրապես վաղուց անտի եղել է Մեծ Հայքի նահանգներից մեկը, պարզապես հետագայում է դարձել առանձին երկիր` Վրաստան անունով:
Սերգեյ ՍԱՂՈՒՄՅԱՆ

Դիտվել է՝ 900

Մեկնաբանություններ